Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երթուղայինի իր գծերը Գալուստ Սահակյանը «նվիրեց» լրագրողին

Ապրիլ 28,2015 17:22

Մայիսի 8-ին Մոսկվայում ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հերթական հանդիպումն է նախատեսված: Այս հանդիպմանը, ինչպես Ղազախստանում կայացած նախորդ հանդիպմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու:

Հիշեցնենք, որ ամսի 8-ին կայանալիք հանդիպման մասին պայմանավորվածություն, նախագահները ձեռք էին բերել Աստանայում:

Այսօր խորհրդարանում, լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից փորձեցին պարզել պատճառը, թե այս հանդիպմանն ինչո՞ւ չի մասնակցելու ՀՀ նախագահը կամ հրավիրվա՞ծ է ընդհանրապես: «Իսկ ի՞նչ է տեղի ունենալու Մոսկվայում, ո՞ր»,- հարցին հարցով պատասխանեց Գալուստ Սահակյանը: Ապա ասաց, որ ԵԱՏՄ նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չունի:

Լրագրողներից մեկն էլ ԱԺ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ իր ազգական ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին հարկային մարմինները շարունակում են ճնշել: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ որևէ մեկը որևէ մեկին չի ճնշում. «Անարդար է համարում, հետապնդում է, որ արդարություն լինի, ինքը՝ դատարանը կորոշի»: Միաժամանակ, ԱԺ նախագահը նշեց, որ չի կարծում, թե անարդարություն կա, հարցը երկու սուբյեկտների լուծելու հարց է: Նա չի կարծում, թե Աշոտ Աղաբաբյանը ստվերում է գործել, ինչպես չի կարծում, թե հարկային ստուգումներն ուղղված են հենց ՀՀԿ-ական գործարարներին. բոլորի նկատմամբ են կիրառվում, երբ վեճեր են լինում:

Հարցին`իրեն պատկանող տրանսպորտային գծերում ստուգումներ անցկացվելո՞ւ են, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչի մասին, որ խոսում եք, վաղը ձեզանից եմ պահանջելու, տալիս եմ ձեզ»:

Գալուստ Սահակյանը նաև նշեց, որ այս տարեվերջին Հայաստանում տնտեսական աճ կարձանագրվի՝ չնայած միջազգային կառույցների հոռետեսական գնահատականներին:

Այն դիտարկմանը, որ այս կառավարությունն էլ նախորդի պես չի կարողանում բարձր տնտեսական աճ ապահովել ու զարգացնել տնտեսությունը, ի՞նչը կխանգարի Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Տարբեր ժամանակաշրջանի մասին ենք խոսում: Այսօրվա իրավիճակն ուրիշ է, այլ գործիքներ է պետք կիրառել, կառավարությունը փորձում է կիրառել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930