Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը սպառնում է. «Կա՛մ մենք սա կփոխենք, կա՛մ իշխանությունը կփոխենք»

Ապրիլ 28,2015 17:20

«Մենք 200 մլն դոլար ենք տալիս առողջապահությանը, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 1 տոկոսը: Ըստ որոշ գնահատականների, մասնավոր առողջապահության շրջանառությունը կարելի է գնահատել 500 մլն դոլար, որը 4.5 տոկոսն է ՀՆԱ-ի, երկրներ կան, որ խփել են 15 տոկոսի: Երբ մենք բյուջեն տալիս ենք, մենք չգիտենք՝ շա՞տ է, թե՞ քիչ: Բնականաբար, առողջապահության նախարարն ասում է՝ քիչ եք ինձ փող տալիս, շատ տվեք: Բայց ո՞նց ենք որոշում ինչքա՞ն է պետք: Որոշում ենք սովետական ձեւով: Կա հիվանդանոց, կա աշխատող, կա մահճակալ, կա ծառայությունների գնահատված ծավալ: Ես խնդիր եմ դրել դա փոխել: Կա՛մ մենք սա կփոխենք, կա՛մ իշխանությունը կփոխենք, կգանք իշխանության, հետո կանենք»,- այսօր ԱԺ-ում  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծի մասին իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա այդ վերջին արտահայտությունը հարուցեց դահլիճում ներկա ՀՀԿ-ականների դժգոհությունը, թե ոնց պետք է իշխանությունը փոխեք: Հրանտ Բագրատյանը ծիծաղեց եւ խոստացավ հետո պատմել:

Նա ասաց, որ իր երազանքն է, որ ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ առողջապահական ծառայություն ստացողները. «Մի փոքրիկ երկչոտ փորձ արվեց ծննդաբերության մասով, հետո կեսից հրաժարվեցին: Իմ կարծիքով, երկընտրանք չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930