Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատանիների ֆուտբոլային թիմը կմեկնի Ֆրանսիա, որտեղ ընկերական հանդիպում կունենա Պլեսի Ռոբինսոնի իրենց հասակակիցների թիմի հետ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ կազմակերպված այս այցելությունը Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև հաստատված գործընկերային կապերի մարզամշակութային բաղադրիչի շրջանակում է իրականացվում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պատանի ֆուտբոլիստներին ողջունել, բարի ճանապարհ և հաջողություն է մաղթել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ թիմն ապահովվել է անհրաժեշտ պարագաներով, գույքով և հանդերձանքով: Պատանի արաբկիրցիներն, ի դեպ, Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկներ կկրեն իրենց մարզահագուստներին: Նրանք նաև խոստացել են, որ հաղթելու դեպքում իրենց հաղթանակը նվիրելու են Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Երևանի քաղաքապետարան