Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյան․ «Քաղաքականության էջը ինձ համար փակ է». (Տեսանյութ) «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 28,2015 16:51

«Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականություն չի վերադառնա», – այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց հենց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը։

«Քաղաքականության էջը ինձ համար փակ է», – ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա այսօր մասնակցում էր իրեն պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի բացմանը։ Նոր տոնավաճառում 520 առևտրականներ երեք տարի առանց վարձավճարի առևտուր կանեն։ Վերջիններիս հետ զրուցելով՝ Ծառուկյանը հպարտությամբ հայտարարեց․ – «Ինչ խոստացել եմ, տասնապատիկ ավելին եմ արել և շարունակելու եմ անել»:

Ընդամենը երկու ամիս առաջ ընդդիմադիր համարվող Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն խոստացավ իշխանափոխություն անել, Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանի՝ իր բնորոշմամբ՝ «չարիքի իշխանությունից», սակայն կարճ ժամանակ անց ընդհանրապես լքեց քաղաքական ասպարեզը։

«Ազատության» հարցին, թե քաղաքականությունից իր հեռանալու պարագայում ի՞նչ խոստման մասին կարող է խոսք լինել, ԲՀԿ նախկին առաջնորդը պատասխանեց․ – «Ասացի՝ քաղաքականության համար ես այդ էջը  փակել եմ: Անհասկանալի՞ եմ ասել»:

Սիսակ Գաբրիելյան

 Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Պետք չի հաճույք ստանալ ուրիշի դժվարության բարձրաձայնումից: Էնպես չանեք, որ բարեգործության էջն էլ փակի: Մարդուն իր համար տհաճ հարցեր տալը բարության պակասի նշան է:

  2. Armine says:

    Ոչինչ մի օր Սերժի էջն էլ կփակվի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930