Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Սեւանա լիճը վտանգված է

Ապրիլ 28,2015 16:34

Սեւանա լճին վտանգ է սպառնում: Aravot.am-ի հետ զրույցում «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց, որ հանքարդյունաբերությունը սպառնում է լճին: Սանասարյանի խոսքերով` մոտ 16 մետաղական հանքավայրերի ուսումնասիրության եւ շահագործման լիցենզիա է տրվել, այդ հանքավայրերը Սեւանա լճի ջրահավաք ավազանում են գտնվում:

Պարոն Սանասարյանն ասաց, որ «Սեւանա լճի մասին» օրենքն արգելում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում որեւէ տնտեսական գործունեություն ծավալել, եթե այն վտանգ է սպառնում լճին.«Իսկ այդ հանքավայրերը իսկական վտանգ են, ամբողջ թափոնները ջրի եւ քամու հոսքերի միջոցով թափվելու են Սեւանա լիճ: Ես նշում եմ 16 հանքավայր, սրանք մետաղականն են, իրականում 16-ից ավելին են հանքավայրերը, որոնց մեջ նաեւ այլ տեսակի հանքեր կան»:

«Կանաչների միության» նախագահն ասաց, որ Սոթքի ոսկու հանքավայրի թափոնները Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրային ավազան են լցրել, սա նշանակում է, այս թափոնները կարող են հայտնվել Սարսանգի բուն ջրամբարում:

«Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկայի պոչամբարն էլ դրված է Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրամբարի վրա, սա անթույլատրելի է, նման վայրում չի կարելի պոչամբար դնել»,-ասաց Սանասարյանը:

Ըստ «Կանաչների միության» նախագահի, կառավարությունը, որպեսզի ավելի շատ հանքեր շահագործման հանձնի, միակ ջրաբանական պետական արգելավայրը 9350 հեկտարից դարձրել է 5202 հեկտար:

Գեղարքունիքի մարզի հանքավայրերը, սպառնում են Սեւանա լճին` 1.Ծարասարի ոսկու հանքավայր, լիցենզիա` 2011-2014 Պ564, «Արմենիան ինթերնեյշնլ գոլդ» ընկերություն

2.Գետիկի միջին հոսք, «Ամրոց», ոսկու հանքավայր, լիցենզիա` 2005-2013Պ 442  ընկերություն` «Գետիկ մայնինգ քամփընի»

3. Գետիկ Այգուտ, պղինձ, լիցենզիա` 2008-2013 Պ 241, ընկերություն`«Գետիկ մայնինգ քամփընի»

4. Դպրաբակի տեղամաս, ազնիվ եւ գունավոր մետաղներ, լիցենզիա` 2005-2008, ընկերություն` «Քոքսզ մեթալս ընդ միներալս»

5. Վաղաշեն, կապար, լիցենզիա` 2005-2013 Պ 356, ընկերություն`«Քանարմ փրեշս մեթլս»

6. Սոթք գետ, ոսկի, լիցենզիա`2010-2015 Պ 521, «Վեն սթեպըհեդ»

7. Մասրիկ, ոսկի, լիցենզիա` 2011-2014 Պ595, «Արմենիան ինթերնեյշնլ գոլդ»

8. Թթուջուր, երկաթ, լիցենզիա` 2012-2015 Պ 002, ընկերություն` «Ջեմ փրոդաքշն»

9. Ջիլ-ղարա, բազմամետաղային, լիցենզիա` 2012-2015 Պ 097, ընկերություն`  «Ակվագեո»

10. Կողասար, ոսկի. լիցենզիա`2010-2015ՊՎ-030, ընկերություն «Արատա մայնինգ»

11. Ջիլ-Արեգունի, ոսկի, լիցենզիա` 2010-2015 ՊՎ-031, ընկերություն`«Արատա մայնինգ»

12. Վերին Շորժա, ոսկի, լիցենզիա`2010-2015 ՊՎ-033, ընկերություն`«Արատա մայնինգ»

13. Մաքենիս,ոսկի, լիցենզիա` 2010-2015ՊՎ-032, ընկերություն`«Արատա մայնինգ»

14. Թթուջուր-Ճամբարակ, պղինձ, լիցենզիա` 2008-2012 ՊՎ-064, «Լուլիար»

15. Ջիլ քրոմիտներ, լիցենզիա` 2008-2013 ՊՎ-065, ընկերություն` «Լուլիար»

16. Տիգրանաբերդ, պղինձ, լիցենզիա`2008-2012 ՊՎ-53, ընկերություն` «Լուիլար»

 

Բաբաջան համայնքի Սարալանջ՝ լիստվենիտներ

Շորժա՝ լիստվենիտներ

Ջիլ՝ լիստվենիտներ

Ջիլ՝ կոնգլոմերատներ

Կատարկուտ՝ գունավոր եւ թանկարժեք քարեր

Կուտական՝ գունավոր եւ թանկարժեք քարեր

Առյուծաքար՝ թանկարժեք եւ գունագեղ քարեր

Սեւան-Տրետուկի տեղամաս՝ թանկարժեք եւ գունագեղ քարեր

Թե` ի՞նչ հիմնավորմամբ է այս ընկերություններին տրվել լիցենզիա, եթե այն, ըստ պարոն Սանասարյանի «Սեւանա լճի մասին» օրենքն արգելում է: Aravot.am-ը համապատասխան գերատեսչություններին գրավոր հարցում է ուղարկել. այն ստանալուց հետո կհրապարակենք նաեւ ոլորտի պատասխանատուների տեսակետները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930