Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 30-ին, մայիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 1-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 29-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ին, մայիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Երևանի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
o Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1971 թ.)
o Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.40C (1974 թ.)
o Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.00C
Աղբյուրը՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջ