Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:
Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է:
Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականը:
Սարգիս Հովսեփյանի կենսագրությունը
Կարդացեք նաև
Ծնվել է 1972 թ. Նոյեմբերի 2-ին:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների:
Ֆուտբոլային կարիերա
1990-1991 թթ. – «Մալաթիա»
1991-1992 թթ. – «Լոռի»
1992-1997 թթ. – «Փյունիկ»
1998-2003 թթ. – «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)
2003-2004 թթ. – «Տորպեդո-Մետալուրգ» (Մոսկվա, Ռուսաստան)
2004-2012 թթ. – «Փյունիկ»
1992-2012 թթ. – Հայաստանի Ազգային հավաքական
Համարվում է ռեկորդակիր Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով (132)
Նվաճումներ որպես ֆուտբոլիստ
1992, 1995/96, 2004-2010 թթ. – Հայաստանի չեմպիոն
1996, 2004, 2009, 2010 թթ. – Հայաստանի գավաթ
1997,2004, 2006, 2007, 2009 թթ. – Հայաստանի սուպերգավաթ
1998/99 թթ. – Ռուսաստանի գավաթ
2003 թ. – Ռուսաստանի բրոնզե մեդալակիր:
Նվաճումներ որպես մարզիչ
2014 թ.- Հայաստանի գավաթակիր՝ որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ
Մարզչական որակավորում
2013 թ.- ստացել է Բ կարգի մարզչական արտոնագիր: