Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանն արդեն երկրորդ տարին է` համատեղ իրականացնում են «Շրջակա միջավայրը և ես» կրթական ծրագիրը։ Ծրագրում ներգրավված են 8-9-րդ դասարանների, ինչպես նաև ավագ դպրոցների աշակերտներ։
2015 թվականի ընթացքում ծրագրին մասնակցելու են Երևանի հհ. 56, 137, 155 հիմնական և հ. 87 միջնակարգ դպրոցների աշակերտները, յուրաքանչյուր դպրոցից՝ 10-15 աշակերտ։
Ծրագրի 5 դասընթացներն անցկացվելու են մեկուկես ամսում՝ շաբաթական մեկ դասընթաց պարբերականությամբ՝ բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաներով։ Աշակերտները մասնակցելու են նաև ուսուցանվող թեմաներով քննարկումների, գործնական միջոցառումների, դաշտային արշավների։
«Շրջակա միջավայրը և ես» կրթական ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների բնապահպանական խնդիրներին լուծումներ գտնելու անհատական ու խմբային ունակությունները։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան