Ապրիլի 26-ին Բոլոնիայի կենտրոնական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակներին նվիրված պատարագ մատուցվեց, հընթացս որի Բոլանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ներկաներին պատմեցին հայոց պատմությունն ու թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության մանրամասները: Ընդգծվեց մշակութային ժառանգության անդարձ կորուստների՝ հազարավոր եկեղեցիների, դպրոցների և տասնյակ հազարավոր ձեռագրերի մասին:
Հայերի հետքերը Եվրոպայի խոշորագույն կրթական կենտրոն Բոլոնիա քաղաքում հասնում են դարերի խորքերը:
Շուտով պաշտոնապես տեղի կունենա Բոլոնիայի հայ համայնքի բացումը, որը կխորհրդանշի նաեւ հնագույն ու կարեւոր իտալական այդ քաղաքում հայ ներկայության վերածնունդը:
Մամլո հաղորդագրություն