Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր երիտասարդ կինը գամվել փողոցի ասֆալտին

Ապրիլ 28,2015 13:57

Այսօր մեզ ներկայացավ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 35-ամյա մի երիտասարդ, որը հայտնեց, որ ինքը եւ իր 30-ամյա կինն ամուսնալուծված չեն, ինչպես մենք գրել էինք: Տղամարդու խոսքերով՝ իր կինն այժմ ապրում է Նոյեմբերյանի հարակից գյուղերից մեկում, ծնողների տանը, նրա ծնողները այժմ Ռուսաստանում են: 5 տարի առաջ ամուսնանալով՝ զույգը բնակվել է Ռուսաստանում, պարբերաբար վերադարձել Հայաստան: Նրանք ունեն 2 տարեկան աղջիկ: 30-ամյա կինը չի ցանկանում ապրել տղայի ծնողների հետ՝ վերջիններիս հարկի տակ: Պարբերաբար ամուսինը հարեւան գյուղից աղջնակին բերում է Նոյեմբերյան՝ իր ծնողների տուն, որտեղ ինքն այժմ բնակվում է:

Ապրիլի 26-ի երեկոյան կինը Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկի փողոցում ասֆալտին պառկելով՝ պահանջել է աղջկան իրեն հանձնել: Տղամարդն ասում է, որ իր աղջնակին մի քանի օր առաջ էր Նոյեմբերյան բերել, կինը ցերեկները նրան տեսակցել է: Ամուսինն ի վերջո կնոջ պահանջը կատարել է՝ աղջկան հանձնելով մորը: Տղամարդը հույս ունի, որ առաջիկայում իր ֆինանսական վիճակը կբարելավվի, ինքը Նոյեմբերյանում բնակարան կվարձի, ուր կապրի կնոջ եւ աղջնակի հետ: Նա համոզված է, որ կհաջողվի պահպանել ընտանիքը, խուսափել ամուսնալուծությունից: Նրա խնդրանքով չենք ներկայացնում իր անուն-ազգանունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930