«Որեւէ խնդիր չկա»,- Aravot.am-ի եւ Lragir.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը`պատասխանելով հարցին`ինչո՞ւ էր ապրիլի 24-ին միայնակ գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր`չսպասելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանին: Վերջինս, ի դեպ, հավաքվածների մեջ Ստեփան Դեմիրճյանին չտեսնելով`անակնկալի էր եկել:
Դիտարկմանը, որ Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի ընդունած հայտարարությանը իր եւ Լյուդմիլա Սարգսյանի` ՀԱԿ-ից տարբերվող քվեարկությունից հետո խոսակցություններ են շրջանառվում, թե ՀԱԿ խմբակցությունում հերթական պառակտումն է, պարոն Դեմիրճյանն ասաց. «Որեւէ խնդիր չկա: Ավելորդ եւ անիմաստ է խոսել պառակտման մասին»:
Նա նաեւ հիշեցրեց, որ անցյալ տարի ապրիլի 24-ին էլ են ՀԺԿ-ականները հավաքվել այլ վայրում եւ միասին`առանց ՀԱԿ-ի են գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ապա խոստացավ`մայիսի 9-ին ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ գնալ Հաղթանակի զբոսայգի, որ կասկածները ցրվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ