Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող դատին նուիրուած մամլոյ ասուլիս Ուաշիկթընի մէջ. asbarez.com

Ապրիլ 28,2015 13:18

Չորեքշաբթի, Ապրիլ 29ին, կ.ե. ժամը 1ին, մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ գտնուող Ազգային մամլոյ ակումբի «Լիսակոր» սրահին մէջ մամլոյ ասուլիս մը տեղի պիտի ունենայ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ Սիսի կաթողիկոսարանին վերադարձը պահանջող դատին մանրամասնութեանց նուիրուած։ Թղթածրարը, որ իր վերջնական ձեւը ստացած է, պիտի ներկայացուի Թուրքիոյ Սահմանադրական դատարան։

Մամլոյ ասուլիսին պիտի մասնակցին Արեւելեան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյեան, իրաւական գլխաւոր խորհրդական եւ Լա Հէյի ատեանի մօտ ՄԱԿի նախկին դատախազ Փայամ Ախավան, թրքական օրէնքներու գծով խորհրդական Ճեմ Սոֆուօղլու, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան խորհրդական Թենի Փիրի Սիմոնեան եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան։

Փայամ Ախավան կը յայտնէ, թէ դատը ցոյց պիտի տայ, թէ Անգարայի իշխանութիւնները, որքանով կը յարգեն քրիստոնեայ փոքրամասնութեանց իրաւունքները, աւելցնելով, թէ դատին նպատակն է անցեալի վէրքերը դարմանել արդար քայլով մը, միաժամանակ նպաստել՝ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութեանց բնականոնացման։

Սիսի կաթողիկոսարանն ու անոր կից գտնուող վանքն ու եկեղեցին բռնագրաւուած էին Հայոց Ցեղասպանութեան ընթացքին։

asbarez.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930