Այսօր ԱԺ նիստը սկսվեց զավեշտով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զբաղեցրել էր իր տեղը, իսկ պատգամավորները դեռ աղմկում էին ու չէին զբաղեցնում իրենց տեղերը:
Գալուստ Սահակյանը ողջունեց. «Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ»: Նրա ողջույնից հետո էլ պատգամավորները նույն ոճով շարունակում էին զրուցել: Գալուստ Սահակյանը բարկացած ուսուցչի պես դիտողություն արեց. «Կա՞ն հարգելի պատգամավորներ: Ասում եմ՝ բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ: Դա նշանակում է՝ դուք էլ պիտի բարեւը վերցնեք, լուռ նստեք, սպասեք հետագա գործընթացներին»:
Այսօր նաեւ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի տարեդարձն էր, ուստի Գալուստ Սահակյանը շնորհավորեց նրան՝ այդ առիթով:
Քվեարկության դրվեց եւ 95 կողմ, 1 դեմ եւ 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց երեկ քննարկված Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Կարդացեք նաև
107 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով էլ ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էս մեր Գալուստ Գրիգորիչը չգիտի,որ բարևը չեն վերցնում,այլ բարևին բարևով պատասխանում են,այն էլ այն դեպքում միայն,երբ բարևողին հարգում են: Насильно мил не будешь!!!!!!!!!!!!!