ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ
-Մենք հասկացա՞նք, որ գործընթացն այլեւս նոր փուլ է մտնում, եւ դա հատուցումն է:
-Այստեղ մի կարեւոր հանգամանք կա: Մենք դեռ գործ ունենք անելու Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման դաշտում եւ առաջին հերթին ՄԱԿ-ում: Հատուցմանը հետամուտ լինելուն դեմ չլինելով՝ համարում եմ, որ եթե այս փուլում պահանջատիրությունը դնենք պետական քաղաքականության հիմքում, այն կարող է խոչընդոտել Ցեղասպանության՝ որպես իրավական փաստի ընդունմանը թե՛ ՄԱԿ-ում, թե՛ նաեւ Թուրքիայի կողմից:
Իսկ Թուրքիան երկու խնդիր ունի, առաջին՝ նախ չի կարողանում հաղթահարել հոգեբանական արգելքն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երկրորդ՝ վախենում է հետեւանքներից: Իհարկե, չեմ ասում, որ պետք է հարմարվենք, հետեւենք Թուրքիայի քաղաքականությանը, բայց նաեւ կարեւորում եմ Թուրքիայի կողմից ճանաչումը:
Կարդացեք նաև
-Ճանաչեցին, ասացին ներողություն, ու վե՞րջ:
-Բնականաբար` ոչ: Ճանաչումը հիմք կհանդիսանա, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, որը Թուրքիայի վարած քաղաքականության հետեւանքով բնաջնջվեց, իսկ մի մասը տեղահանվեց մեր պատմական հայրենիքից, վերականգնի իր սեփականության իրավունքը: Խոսքս նաեւ եկեղեցապատկան հողերը սեփականության իրավունքով հետ ստանալու մասին է: Այսինքն` հնարավորություն կստանանք տեր կանգնելու մեր պատմական ժառանգությանը:
Երկրորդ՝ իրավական ճանաչումը թե՛ ՄԱԿ-ի, թե՛ մասնավորաբար Թուրքիայի կողմից կլինի կարեւոր բաղադրիչ մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության համար: Այս մասին կարծես թե քիչ է խոսվում: Երբեք չեմ մերժել հատուցման գաղափարը, սակայն խոսքս վերաբերում է զուտ ստրատեգիային:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում