Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ասաց. «Ամեն ինչ այնքան դրական ընթացք ունեցավ, այնքան անթերի էր կազմակերպվել, որ նույնիսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չդիմացավ. ԱԺ ամբիոնից այդ մասին անկեղծացավ, ու պետական միջոցառումները` իրենց կազմակերպվածության ու բովանդակության առումով, համարեց հաջողված:
Ես շատ կուզենամ, որ մեր միասնականությունը ոչ միայն ապրիլի 24-ին, մայիսի 8-ին ու 9-ին, սեպտեմբերի 21-ին դրսեւորվի, այլեւ ամեն օր: Լինել տարբեր կուսակցությունների անդամներ, ունենալ տարբեր գաղափարներ ամենեւին չի նշանակում լինել թշնամիներ, ես այդ թշնամությանն եմ դեմ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում