Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամայիս Գրիգորյան. Մեծ հարգանք եմ տածում ՀԿ-ների գործունեության նկատմամբ «Իրատես de facto«

Ապրիլ 28,2015 12:15

Արդեն մեկ տարի է, ինչ բնապահպանության նախարարի պորտֆելը ստանձնել է Արամայիս Գրիգորյանը։ «Իրատես»-ը փորձեց պարզել, թե ինչ ձեռքբերումներ են գրանցվել այս ժամանակահատվածում։

 – Դուք՝ որպես նախարար, բնապահպանության ոլորտում ձևավորեցիք նախարար-ՀԿ-ներ համագործակցության ինստիտուտը։ Այսօր ՀԿ-ները շատ են բողոքում ընդերք շահագործողներից, հատկապես նկատի ունենալով պոչամբարները։ Ճիշտ է, հանքարդյունաբերության ոլորտը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ է, սակայն խնդիրն ուղղակիորեն առնչվում է բնապահպանությանը։ Ի՞նչ եք անում բնությունը պահպանելու հարցում էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համագործակցության արդյունքում։

– Հետաքրքիր հարց է։ Առաջին հերթին յուրաքանչյուր ընդերքօգտագործող պետք է պարկեշտ լինի բնության, օրենքի և տարածքի բնակչության առջև։ Այդ դեպքում շատ հարցեր կլուծվեն։ Որոշ ընդերքօգտագործողների հանքավայրերի շահագործման նախագծեր, անցնելով բնապահպանական փորձաքննություն, ստանում են դրական եզրակացություն, սակայն շահագործման ընթացքում թույլ են տալիս նախագծային շեղումներ, ինչի պատճառով ունենում ենք բնապահպանական խնդիրներով լի իրավիճակներ։ Այո, ինչպես ճիշտ նկատեցիք, հանքարդյունաբերությունը մեր նախարարության ենթակայության ներքո չէ, սակայն այս ոլորտում բնապահպանական մասով ևս մենք իրականացնում ենք տեսչական աշխատանքներ: Ըստ օրենքի՝ ընդերքօգտագործողները հանքավայրի շահագործման ընթացքում դրամագլխին գումարներ են հատկացնում հետագայում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար։ Փաստերը վկայում են, որ որոշ ընդերքօգտագործողներ առանց այդ աշխատանքներն իրականացնելու ավարտել են իրենց գործունեությունը, լուծարվել, իսկ հանքերը մնացել են լքված։ Այս խնդիրն առաջացել է նաև այն պատճառով, որ շահագործումից առաջ անհրաժեշտ գումարները չեն գանձվել։ Խնդիրը լուծելու նպատակով նախարարությունն իրականացնում է օրենսդրական փոփոխություններ՝ եղած գումարների հաշվին լքված հանքերի ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու համար։ Սա դեռևս փորձնական ծրագիր է, որն առաջին անգամ է իրականացվելու։

Միևնույն ժամանակ գանձվում են բնօգտագործման վճարներ։ Այս պահին մենք հետաքրքրված ենք, որպեսզի այդ բնօգտագործման վճարները տեղերում ուղղվեն բնապահպանական և տվյալ տարածքի բնակչության առողջապահական խնդիրների լուծմանը։ Ի դեպ, այս հարցը կարևորում է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա այո, ես կարևորում եմ նրանց աշխատանքը և մեծ հարգանք եմ տածում նրանց գործունեության նկատմամբ։ Վերջիններս, տեսնելով չարաշահումներ, բարձրաձայնում են խնդիրը։ Մենք մեր հերթին ականջալուր ենք լինում և փորձում հնարավորինս նվազեցնել դրանք։ Որքան է մեզ հաջողվում՝ կյանքը ցույց կտա։ Վստահ եմ՝ այս թիմային աշխատանքը հանրօգուտ արդյունք է ունենալու։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930