Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Պահանջատիրության համար պետք է լինեն օբյեկտիվ պայմաններ». «Իրատես de facto»

Ապրիլ 28,2015 12:01

Եղեռնից մեկ դար անց ճիշտ ժամանակն է, որ ամփոփենք այս հարցում մեր ունեցածն ու ուղենշենք ապագա անելիքները։ Այսօր հասել ենք մի հանգրվանի, որից հետո պիտի հստակեցնել՝ ի՞նչ մարտավարությամբ ենք առաջ գնալու, ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը։

– Այսօր չեմ կարծում, որ այդ հարցում մեր քաղաքականությունը հստակեցնելու ժամանակն է, քանի որ իրականացված միջոցառումները դեռ ամփոփելու խնդիր ունենք։ Հանրագումարի բերելուց հետո կարելի է նոր հետևություններ անել,- փաստեց պարոն Նիկոյանը։- Շատ կարևոր և պատմական իրադարձություններ եղան, սկսած Վատիկանի պատարագից, որի ազդեցությունը երևալու է ողջ կաթոլիկ աշխարհի վրա։ Ավելին, ժամանակին Թուրքիայի դաշնակից պետություններն այսօր արդեն հստակ դիրքորոշում ունեն, անհամբեր սպասում են, թե Գերմանիայի Բունդեսթագում ինչպիսի քվեարկություն կլինի։

 – Այսինքն, շարունակելո՞ւ ենք ճանաչման գործընթացը՝ մի կողմ թողնելով իրավական հետևանքները (պահանջատիրություն, փոխհատուցում):

– Եթե պահանջատիրության խնդիրը դնենք, կխաթարենք ճանաչման գործընթացը։ Պահանջատիրության համար պետք է լինեն շատ օբյեկտիվ, անհրաժեշտ պայմաններ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը հստակ պահանջատիրության քաղաքականություն վարի, միջազգային ընկալմամբ լիովին այլ բան դա կնշանակի։ Այն երկրները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, անմիջապես դրան զուգակցել են հայ-թուրքական խաղաղ համագործակցումը՝ կարծելով, որ դրանով օգուտ են տալիս այդ հարաբերությունների բարելավմանը։ Մենք այս պահին պետք է միջազգային

հանրության այս մոտեցմանը համահունչ քայլեր կատարենք։ Ամեն ինչ պետք է իր ժամանակն ունենա։ Եթե ուզում ենք հարցը մեկ այլ փուլ տեղափոխել, պետք է նախ առաջին մակարդակում շատ ամուր հիմք ունենալ։ Առանց ամրապնդելու ունեցածդ, չպետք է անցնես մեկ այլ գործընթացի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930