Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը 50 միլիոն եվրոյանոց դատական գործ է սկսում

Ապրիլ 28,2015 11:52

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր նախնիների՝ Աբրահամ Հայրիկյանի սեփականության պահանջատիրության հարցով դատական գործ է սկսել: «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս առիթով Պարույր Հայրիկյանը մանրամասնեց. «Աբրահամ Հայրիկյանն իմ պապի հարազատ եղբայրն է եղել: Ապրիլի 24-ի գիշերը նախապես մահվան դատապարտվածներից էր, ազգային երեսփոխան և գերդաստանային միջոցներով արդի վարժարան հիմնած: Իսկ դա մահացու հանցանք էր՝ հայերենի և հայոց պատմության ուսուցիչներ պատրաստելը: Աբրահամ Հայրիկյանը սպանվեց, իսկ հարազատ պապս փրկվեց՝ փախչելով Ռումինիա»:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ օգտվելով Թուրքիայի՝ ԵԽ-ի անդամ երկիր լինելու հանգամանքից, պապի սպանության հարցով դատական գործ են սկսում, որի արժեքը հիսուն միլիոն եվրո է: Պարոն Հայրիկյանը գործը շահելու դեպքում այդ գումարը բաժանելու է աշխարհով մեկ սփռված Հայրիկյաններին:

Նա զգուշացրեց, թե չմտածեք, որ Հայրիկյանները ունևոր չեն, այլ ընդհակառակը, նրանք Պոլսի ամենահարուստ տոհմն են եղել և սկզբում կոչվել Հովնանյաններ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ պարոն Հայրիկյանը նշեց. «Բոլոր միջոցառումները մթագնեցին, քանի որ դրանց նախորդեցին կալանավորումները: Ամեն ինչ անելու եմ, որ ազատ արձակվեն ձերբակալվածները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930