ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր վաղ առավոտյան Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում էր` հետեւելու հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի համար հավակնորդների քննություններին:
Նա, մտնելով քննասենյակ, դիմորդներին վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է հօգուտ դիմորդների, հետո հետաքրքրվեց` ինչ խնդիրներ են եղել վերապատրաստվելու ժամանակ եւ դիմորդների լռությունից եզրահանգեց` չեք ունեցել:
«Ի՞նչ կասեք ինձ»,- հարցրեց հավաստագրի համար հավակնորդներին,- ապա շարունակեց. «դպրոցի համբավը, կրթության որակը մեծապես կախված է նախ եւ առաջ տնօրենից: Սա ակնհայտ ճշմարտություն է , իմ վեցամյա աշխատանքի արդյունքում մի քանի անգամ ապացուցված թեորեմ է: Լավ տնօրենը հաջողության կեսն է դպրոցում: Լավ տնօրենն իր հետ բերում է լավ ուսուցիչներ, լավ տնօրենը կարգապահություն ու օրինականություն է դպրոցում սերմանում, լավ տնօրենին հարգում են, բայց միաժամանակ սիրում են երեխաները, լավ տնօրենից ծնողները ձգվում են: Ես հուսով եմ դուք այդպիսի տնօրեններ եք»:
Կարդացեք նաև
Լավ տնօրենի մասին իր գնահատականներից հետո նախարարը հեռացավ քննասենյակից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ