Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն օրերս վստահվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Խամաճիկների պետական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանին։ «Ժողովուրդ»-ը թատրոնի նոր ղեկավարի հետ զրուցել է առաջիկա անելիքների եւ հնարավոր փոփոխությունների մասին։
– Վերջին շրջանում Սունդուկյանի անվան թատրոնում ազատ տեղերն առավել տեսանելի են, ըստ Ձեզ՝ որտեղի՞ց է գալիս այս խնդիրը։
– Ես չեմ կարող ասել, թե բոլոր թատրոնները լեփ-լեցուն են, եւ հենց Սունդուկյանի թատրոնում են ազատ տեղերը շատ։ Դրա պատճառներից մեկն այն է, որ Մայր թատրոնի դահլիճը մեծ է, այն հեշտ չէ լցնել։ Թատրոնի լեցուն լինելու հանգամանքը կախված է նաեւ այն բանից, թե որքանով են ժամանակները թատերային։
Հիմա, ցավոք, ժամանակները թատերային չեն, կյանքը շատ արագ է թռչում, իսկ թատրոնի միակ ուժը կենդանի շփումն է։ Եվ հետո, եթե թատրոնը լեցուն չէ, դա դեռ չի նշանակում, թե ներկայացումը լավը չէ։ Ես տեսել եմ լեցուն հանդիսատեսով դահլիճներում սարսափելի բաներ, որոնք ներկայացում են անվանում եւ տխրել եմ հանդիսատեսի համար։
Կարդացեք նաև
– Եվ վերջում՝ առաջին բանը, որ մտադիր եք փոխել Մայր թատրոնում, ի՞նչն է։
– Բոլոր թատրոններում միշտ նույն բանն եմ ուզեցել փոխել, ձգտել եմ այնպես անել, որ մարդիկ իրար սիրեն։ Եթե այդ սերը լինի, կծնվի նաեւ այն ստեղծագործությունը, որի միջոցով այդ սերը կփոխանցվի նաեւ հանդիսատեսին։ Դրանով պետք է զբաղվեմ։ Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես ամենեւին կոտորածների կողմնակից չեմ, բարության կողմնակից եմ։ Միեւնույն ժամանակ, ընկերությունը՝ ընկերություն, գործը՝ գործ։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում