Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հայրենատիրության` չկա պահանջատիրություն». Աշոտյանի արձագանքը` Սերժ Սարգսյանին

Ապրիլ 28,2015 11:33

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Թուրքիայից պահանջներ չունենք քաղաքական ու հասարակական գործիչների քննադատությանն արժանացավ:

Aravot.am-ն այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` ինչն է փոխվել, որ Սերժ Սարգսյանն ու որոշ ՀՀԿ-ականներ սկսել են նման հայտարարություններ անել:

«Իմ կարծիքով, առանց հայրենատիրության չկա պահանջատիրություն: Առանց մեր այս 40. 000 քկմ ի վրա ուժեղ տնտեսության, պետության, իրական հասարակական ինստիտուտների կառուցման մենք չենք կարող հավակնել պահանջատիրության… մեզ հարկավոր է ազգովի իրար զգանք, ինչպես զգացինք ապրիլի 24-ին նախորդող ու հաջորդող օրերին, ամեն օր: Որ մենք հայ ենք, իրար օգնում ենք, իրար չենք հրմշտում, չենք փորձում բարոյապես իրար ոչնչացնել: Ես որ գրեցի, գաղջ, հետ չգաս, ես դա հենց նկատի ունեի, որ այն մթնոլորտը, որ ձեւավորվեց սգո, վշտի առիթով, իրականում վեհ մթնոլորտ էր: Այն ազգային ինքնության ու հպարտության վերածնունդ էր»,- Aravot.am-ին ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, համայն հայության իղձերն ու նպատակները հնարավոր է եղել մեկտեղել մի ունիկալ փաստաթղթի մեջ, որը կոչվում է համահայկական հռչակագիր. «Այն ստեղծվել է հայկական կառույցների կողմից` ինչպես պետական, այնպես էլ հանրային, հասարակական, մշակութային, եկեղեցական եւ այլն: Եվ իր ներկայանալիությամբ ծածկել է պետական հանձնաժողովի հարուցած գործընթացը երեւի ազգային կառույցների մոտ 99 տոկոսը: ՀՅԴ-ից մինչեւ հնչակներ, ռամկավարներից մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյան: Այսինքն, նաեւ քաղաքական ներկապնակն է ներկայացված եղել, ներկայացված է եղել ամբողջ աշխարհագրությունը:

Մեր համահայկական իղձերի կուտակումը համահայկական հռչակագիրն է սահմանել: Եվ շատ կցանկանայի, որ բոլոր կառույցները` սփյուռքում, թե հայրենիքում ,աշխատեն այդ հռչակագրի դրույթները կյանքի կոչելու համար»:

Վերջում էլ ասաց, որ քաղաքական հարցերին չի պատասխանում ու հեռացավ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930