Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլին փողոցում պաչում են, սիրում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 28,2015 11:08

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ ելույթ ունեցած փոքրիկ դուդուկահարը միանգամից ուշադրության գրավեց։

Սոցիալական ցանցերում շատերի կողմից «հրաշամանուկ» որակումը ստացած տղան անմիջապես տեղիք տվեց հիացական քննարկումների։

Փոքրիկ երաժիշտը, որ «Դլե յաման» էր կատարել միանգամից մի քանի նախագահների, բազմաթիվ դիվանագետների, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի առաջ, երեկ մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը Թաթուլ Համբարձումյանն է, 7 տարեկան, սովորում է Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում։ «Չորս տարեկանում դհոլ եմ նվագել։ Փոքր դհոլ ունեի, պարտեզում հանդեսին նվագել եմ, 5 տարեկանից ընդունվել եմ դուդուկի»,- ասաց նա։

Հավելեց, որ որոշել է մեծանալուց հետո անպայման դուդուկահար դաոնալ, իսկ դասատուն՝ Ժիրայր Հարությունյանը, խոսք է տվել հնարավորություն ստեղծել, որպեսզի ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն անձամբ լսի նրան ու հայտնի իր կարծիքը։

Թաթուլն ասաց նաեւ, որ հիմա արդեն փողոցում իրեն շատերն են ճանաչում։ «Պաչում են, սիրում են»,- փոխանցեց փոքրիկ երաժիշտը։

Իսկ հայրը՝ Կարեն Համբարձումյանը, լրացրեց. «Չորս տարեկանից սկսած՝ տանը մի փոքրիկ դհոլ է ունեցել, վերցնում, ժամերով նվագում էր, հինգ տարեկանում պապիկն իրեն տարել է Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որ դհոլի բաժին ընդունի, բայց տնօրենը զգացել է, որ այս երեխան դուդուկ կարող է նվազել։ Այդպես տարել են Ժ. Հարությունյանի մոտ, ստուգել են երեխայի ունակությունները, նա ընդունվել է դպրոց»։ Անդրադառնալով Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ անցկացված միջոցառմանը մասնակցելու համար որդու ընտրությանը՝ Կարեն Համբարձումյանը նշեց. «Երեխան մինչ այդ նվազել է Բյուրականի երաժշտական ակադեմիայի բացմանը, որտեղ ներկա է եղել նախագահը, առաջին տիկինը, նախարարներ կային նստած։ Երեւի հավանել են այդտեղ։ Զանգել են դասատուին, ասել են, որ նախագահն ուզում է՝ երեխան «Դլե յամանը» նվագի, «Դլե յաման» նյութն էլ պատրաստ չէր, մի շաբաթում պարապել են, երեխան պատրաստվել է, նվագել է»։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930