Եվրոպան բարձրաձայնում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդասիրական, այլ նաեւ քաղաքական նկատառումներով։ Թուրքիան այսօր լարված հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, իսկ նրան ճնշելու առիթը Եվրոպան բաց թողնել չէր կարող. «Բոլոր երկրները իրենց շահերն ունեն եւ իրենց քաղաքական քայլերով իրենց վերաբերմունքն են ցույց տալիս Թուրքիային։ Եվրամիության անդամ երկրների արձագանքը բնականաբար Թուրքիա- Ռուսաստան մերձեցման հետ էլ կապ ունի»,- կարծում է պատմաբան Բագրատ Եսայանը։
Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում իդեալական չեն նաեւ ԱՄՆ-ի հետ, բայց նահանգների ու Թուրքիայի շահերը չափազանց շատ են համընկնում, որպեսզի Օբաման դուրս գար Թուրքիայի դեմ ու օգտագործեր Ցեղասպանություն եզրույթը
Մանրամասն՝ կարդացեք այստեղ