Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Չեղավ այն մոբիլիզացիան, որը մենք ակնկալում էինք». «Հրապարակ»

Ապրիլ 28,2015 10:53

Հիմնադիր խորհրդարանի Վարդան Հակոբյանն ասաց.

 – Չեղավ այն մոբիլիզացիան, որը մենք ակնկալում էինք, այդ իսկ պատճառով չեն կարող չլինել մարտավարական փոփոխություններ։ Բայց դա չի նշանակում, որ շարժումը դադարելու է կամ կազմալուծվելու է, պետք է այս ամենից անել ճիշտ հետեւություններ եւ նոր մարտավարական հնարքներով հասնել այն ամենին, ինչն ի սկզբանե մենք փորձում էինք։

Նույնիսկ եթե հասնենք ինչ-որ բանի, դա կլինի մեր ցանկությունը, դա չի լինի ժողովրդի ցանկությունը, իսկ մեր գործն է, որ ժողովրդի կամքն արտահայտվի։ Եթե ժողովուրդը մասնակցություն չի ունենալու, անիմաստ է ինչ-որ քայլեր ձեռնարկելը։

– Փաստորեն, իշխանափոխության ծրագիրը մնաց օդում կախված, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը։

– Ճիշտ է՝ օդում կախված մնաց, բայց այն օրակարգում առաջին տեղում է մնալու։ Մենք պետք է նորից սկսենք աշխատել։ Չեմ վախենում վերանայել ծրագրերը, գաղափարները, բայց քանի դեռ կա այդ օրակարգային հարցը, նշանակում է հարցին լուծում տալ է պետք եւ պետք չէ մտածել, որ ձախողվեցինք, ուրեմն աշխարհի վերջը եկավ։

 Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930