Արտաշես Գեղամյանի հետ զրուցեցինք ապրիլի 24-ին։ Պարոն Գեղամյան, Դուք հավատավոր ԵՏՄ-ական եք, չէ՞: «Միանգամա՛յն»։ Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Բելառուսի, էլ առավել՝ Ղազախստանի պահվածքը, երբ մենք նույն միության անդամ ենք, երբ ողջ աշխարհն ապրիլի 24-ին մեր կողքին է, Ղազախստանը գեթ մեկ ներկայացուցիչ չի ուղարկել։ «Բայց չէ՞ որ ապրիլի 26-ին Ղազախստանի նախագահի ընտրություններն են, այո՜, 26-ին պարոն Նազարբաեւի ընտրություններն են, եւ այդ պարագայում ֆիզիկական մասնակցություն նա չէր կարող ունենալ»։
Պարոն Գեղամյան, Դուք ուժեղ վիրավորեցիք Նազարբաեւին, ա) ասելով, որ դա նրա ընտրությունն է լոկ, այլք չկան, եւ բ) որ նա այնքան մենիշխան է, որ իրենից բացի մեկին չի գտել իր երկրում, որպեսզի ուղարկեր Հայաստան։ «Բացարձակապես՝ ո՜չ. ես համոզված եմ, որ պարոն Նազարբաեւի հեղինակությունն այնքա՜ն է մեծ, որ իր ամենամերձավոր թիմակիցներից յուրաքանչյուրը սեփական ներդրումն է ուզում ունենալ, որ ժողովրդավարական պայմաններում պարոն Նազարբաեւն ընտրվի»։
Այ պարոն Գեղամյան, հիմա Դուք մե՞ր, թե՞ Նազարբաեւի կողմից եք. Հռոմի պապն անգամ առաքելական տարրեր ներմուծեց կաթոլիկ պատարագի մեջ, հիմա ոնց որ Դուք Պապից էլ կաթոլիկ եք։ «Ո՛չ, ես կարծում եմ, որ իրենք չեն եկել, որպեսզի այնտեղ ընտրություններն անցկացվեն բարձրագույն ժողովրդավարական մակարդակով։ Եվ ապրիլի 24-ի մեծ խորհուրդը մենք չպետք է միջպետական հարաբերություններին առնչենք»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Սողալը ոմանց համար կյանքի հաճուք է դարձել:Այսպիսիներին կիլոմետրերով պետք է հեռու պահել պետական գաղտնիք պարունակող պաշտոններից:
այդ ինքնասիրահարված,երեսպաշտ…ը սատանաի կողմից էլ կլինի,եթե շահ ւնի,կամ իր տիրոջն է պետք այդպես…