Անցած ապրիլի 24-ի դրական հետեւանքներից մեկն այն է, որ մեզ մոտ, կարծում եմ, վերջնականապես կոտրվել է սփյուռքահայերի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումը` որպես ձեւականությունների հետեւից ընկնող մարդկանց, որոնք հայրենիքը սիրում են միայն հեռվից եւ այստեղ հագուրդ են տալիս բացառապես իրենց «քնարական» զգացմունքներին: Ինձ թվում է` մտածողության այս սահմանափակությունը մենք գրեթե ամբողջականությամբ հաղթահարել ենք: Հուսով եմ` սփյուռքահայերն էլ մեր մասին այլեւս չեն մտածում որպես «ուզվորների» եւ «փախցնողների»:
Ակնհայտ է, որ շահերն ու արժեքները, պրագմատիզմն ու ռոմանտիզմը ամենուր, այդ թվում՝ ազգային խնդիրներում պետք է հավասարակշռեն միմյանց, մեկը կամ մյուսը առանձին-առանձին ոչ մի արդյունքի չեն բերի: Եվ այդ երկու տարրերն էլ պետք է լինեն մեր ժողովրդի երկու հատվածներում: Հավանաբար, մենք նոր ենք հիմք դնում այդ հատվածների միջեւ առողջ հարաբերություններին: Եվ որպես առաջին քայլ լավ կլինի հրաժարվել «բացասական ծրագրավորում» ենթադրող բառերից:
Նման բառ է, իմ կարծիքով, «գաղթօջախը»: Տասնամյակներ առաջ Բեյրութը կամ Գլենդելը, ըստ ամենայնի, գաղթօջախներ էին: Հիմա դրանք քաղաքներ են, որտեղ կա հայկական մեծ համայնք: Եվ այդտեղ ապրող մեր հայրենակիցները գաղթականներ չեն՝ վերմակներով փաթաթված: Նրանց մեծ մասը այդ եւ բազմաթիվ այլ երկրների շատ հարգված քաղաքացիներ են:
Գաղթականներ չեն նաեւ այս 25 տարում Հայաստանից գնացածները: Գուցե ոմանց զուտ քաղաքական-քարոզչական առումով ձեռնտու է մեր հայրենակիցներին այդ նվաստացուցիչ անունով անվանելը՝ «ամբողջ ազգը դարձրին գաղթական» եւ այլն: Բայց 1991 թվականից առ այսօր անարդյունավետ կառավարման, անարդարությունների, ինչպես նաեւ մի շարք օբյեկտիվ պատճառով Հայաստանից մեկնած մարդկանց մեծ մասն իրեն գաղթական չի համարում: Նրանց, որքան հասկանում եմ, դուր չի գալիս նաեւ, երբ իրենց անվանում են «սփյուռքահայեր»: Ընթերցողներից մեկն առաջարկում է «արտասահմանում ապրող հայաստանցիներ» ձեւակերպումը:
Կարդացեք նաև
…Կարեւորն այն է, որ շատ մարդիկ, որոնք առօրյա, սովորական կյանքում առանձնապես չեն մտածել իրենց ազգային պատկանելության մասին, այդ մարդկանց մեջ էլ է ապրիլի 24-ին արթնացել ազգային զգացմունքներ: Իսկ արդյոք նրանք կանե՞ն որեւէ բան՝ այդ զգացմունքներից ելնելով, դա առաջին հերթին կախված է մեզնից՝ Հայաստանից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հուսով եմ` սփյուռքահայերն էլ մեր մասին այլեւս չեն մտածում որպես «ուզվորների» եւ «փախցնողների»:
Պարոն Աբրահամյան իսկ Դուք Հրանուշ Հակոբյանին հարցրել եք? Իմ կարծիքով նրա կարծիքը չի համապատասխանում Ձեր կարծիքին, ցավոք սրտի նա մնացել է «ուզվորների» շարքում:
“Ընթերցողներից մեկն առաջարկում է «արտասահմանում ապրող հայաստանցիներ» ձեւակերպումը:”
Այո, այդ ձևակերպումը համապատասխանում է և ձևին, և բովանդակությանը: Ընդ որում, շատ մարդիկ, ենթադրում եմ մեծամասնությունը, պահպանել են իրենց Հայաստանի քաղաքցիությունը: Առաջին հերթին պետք է վերականգնել քաղաքացիների ընտրելու իրավունքը և պայմաններ ստեղծել արտասահմանում ապրողների համար, որ կարողանան մասնակցեն ընտություններին:
Արդէն 7 տարի է՝ Հայաստանում չեմ ապրում: Այդ ընթացքում նոյնիսկ խորհրդարան է փոխուել: Ինչո՞ւ պիտի ես ընտրեմ: Դրսում ապրողները ՉՊԷՏՔ է ընտրելու իրաւունք ունենան:
Խնդրեմ, չեք ցանկանում մի ընտրեք: Կարող էիք Հայաստանում էլ ապրել, ու նույն ձևով, որևէ պատճառով (ասենք խորհրադրան է փոխվել, ձյուն է եկել, այդ օր ցուրտ է, և այլն) հրաժարվել ընտրելուց: դա ձեր իրավունքն է: Բայց, Հայաստանի քաղաքցիներն ունեն Հայաստանի իշխանություններին ընտրելու իրավունք: Այդ մարդկանց պետք է հնարավորություն տրվի իրացնել իրենց իրավունքը:
Օգտակար կը լինի որ խնդիրը ուսումնասիրէք մի այլ տեսանկիւնից:
Ըստ Հայաստանի Օրէնքի, աշխարհում ոեւէ հայ իրաւունք ունի ստանալու Հայաստանի քաղաքացիութիւն: Ոեւէ հայ: Այսինքն, ներառեալ՝ ծագումով հայ այն անձը որ երբեւիցէ, մի անգամ իսկ, ոտք չի կոխել Հայաստանում:
Հետեւաբար, եթէ քուէարկելու իրաւունքը կապուած լինի միայն քաղաքացիութեան, կարող է ուրեմն որ այդ հայը, որ կեանքում մի անգամ իսկ չի գտնուել Հայաստանում, մասնակցի Հայաստանի ընտրութիւններին…
Իսկ եթէ նկատի առնէք թէ Հայաստանի բնակչութեան ներկայ թիւը չի անցնում երեք միլիոնը, մինչ գոնէ վեց միլիոն հայեր կան օտար երկրներում, եւ թէ այս վերջիններից վստահաբար երեք միլիոնից աւելին՝ տակաւին մի անգամ չէ այցելած իսկ Հայաստանը, ներկայ դրութեամբ, երբեւիցէ Հայաստան չայցելած անձիք կարող են ընտրել Հայաստանի նախագահը…
Տեսնում էք խնդիրը…
Միակ լուծումը այն է որ քուէարկելու իրաւունքը կապուած չլինի միայն քաղաքացիութեան, այլ որպէս յաւելեալ հիմնական պայման՝ Հայաստանում բնակութեան: Եւ այս պատճառով, Հայասատնից երկար տեւողութեամբ արտագաղթած հայերի քուէարկելու իրաւունքը առկախուելու է, մինչեւ իրենց – յուսալի – վերադարձը: Այլընտրանքը լինելով՝ վերեւ պարզուած անհեթեթութիւնը:
Այս նիւթում կան տակաւին այլ բարդութիւններ եւս, սակայն այստեղ, թող այսքանը բաւարար լինի:
Յարգանօք,
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/
.
Իրավաբան չեմ, ծանոթ չեմ Հայաստանի էմիգրացիոն օրենքներին, բայց նման օրենքը սխալ է, որ ցանկացած մարդու Հայաստանի քաղաքցիություն կշնորհի, եթե միայն հայտարարի (ապացուցել հնարավոր չէ), որ հայ է: Համոզված էլ չեմ թե նման բան կա:
Շատ սխալ է, երբ Հայաստանի անձնագիր է տրվում Հայաստան այցելած հայնտիներին, ես կասեյի որպես հուշանվեր, միայն նրա համար, որ հայտարարում են թե հայ են:
Հայաստանցիները, երրորդ հանրապետության քաղաքացիները, հանրապետության ստեղծման առաջին իսկ օրերից բավական զրկանքներ են քաշել, պատերազմի միջոցով, անցել ցուրտ ու մութ օրերով, շրջափակված Հայաստանում, և շատ ցավալի է Հայաստանի քաղաքցիթյան նկատմամբ նման “թեթև” մոտեցումը: Հայաստանն ընտրել է ժողովրդավար զարգացման ուղղին և եթե որևէ օրենք կամ քաղաքականություն դեմ է այդ ուղղուն, ապա պետք է փոխվի սխալ օրերնքը, ոչ թե երկրի ընթացքը:
Հայաստանի սահմանադրությունը Հայաստանի քաղաքցացիներին իր երկրի իշխանությունների ընտրելու իրավունք է տալիս, և մարդիկ չպետք է դիսկրիմինացիայի ենթարկվեն միայն իրենց բնակության վայրի պատճառով, ինչպես դիսկրիմինացիայի չպետք է ենթարկվեն սեռի, հավատքի, ազգային պատկանելության պատճառով:
Ժողովրդավարթյան պատմության առաջին օրվանից իշխանությունները փորձում են որոշակի խմբերի մարդկանց զրկեն ընտրելու իրենց իրավունքից տարբեր կեղծ պատճառաբանություններով և այս մեկի դեմ էլ բնականաբար պետք է պայքարել, որպիսի վերակագնեվի մարդկանց սահմանադրությամբ տրված իրավունքը:
Յարգելիս, իսկ եթէ դրսում ապրողի ընտրութիւնը սխալ լինի, պատրաստ է՞ արդեօք պատասխանատուութիւն կրել սխալի համար: Ես պատրաստ չեմ, դրա համար էլ չեմ մասնակցում:
Ենթադրենք ինչ որ մէկին ընտրեցի, յետոյ դա չարիք դարձաւ Հայաստանի գլխին: Ասեմ «ի՞նձ ինչ, մէկ ա Հայաստանում չեմ ապրում»: Եթէ Հայաստանի բնակիչ լինէի միւսների հետ հաւասար պատասխանատուութիւն կը կրէի:
Ի վերջոյ ընտրութիւնից յետոյ ընտրեալի իշխանութիւնը մեծաւ մասամբ (!) տարածուելու է Հայաստանի տարածքում, ոչ թէ սփիւռքում:
Յ.Գ. Ի դէպ, «սփիւռք» եւ «սփիւռքահայ» բառերը լաւն ու դիպուկ են: «Արտասահմանում ապրող, սակայն Հայաստանի հետ կապը չկորցրած Հայաստանի քաղաքացիներ» արտայայտութեամբ փոխարինելու կարիք չկայ 🙂
+++++++++
Այն արգումենտը, որ “ինչ որ քաղաքցիներ, իր տարբերություն մյուս քաղաքցիների” պետք է դիսկրիմինացիայի ենթարկվեն ու ընտրելու իրավունքից զրկվեն որովհետև ա) պատսխանատվության զգացում չունեն, բ) հասուն չեն, գ) այդքան խելք չունեն դ) մեր ուզած հավատի չեն ե) համապատասխան սեռի չեն (ասենք կին են) զ) “վստահելի” ազգի չեն և այլն, (այս բոլոր պատճառաբաություններն) այնքան հին է, որքան ժողովրդավարության պատմությունը:
Ձեր տրամաբանությամբ, մեկը կարող է ընտրությանը մասնակցել, ու հաջորդ օրը թռչել Մոսկվա ու այլևս ձեր ասած պատասխանատվություն այլևս չկրել իր ընտրութայն համար (ստուգեք հո Մոսկվայի տոմս չունի ու անպայման պարզեք, որ հետ է գալու): Մարդիկ կան անպատսխանատու են Հայաստանում բնակվելով հանդերձ և 5 հազար դրամով իրենց քվեն վաճառում են, մարդ կա պլանքյաշ ա ու իրեն ընդհանրապես ոչ մի բան չի հետքրքրում, սկսաց իր ընտանիքից:
Ճիշտ եք, երկրի ճակատագիրը կախված է նրանից թե ինչպիսի պատասխանատվությամբ են մարդիկ վերաբերվում իրենց հայրենիքին, բայց չի կարելի մարդկանց զրկել իրենց պետության կառավարմանը մասնակցելուց, միայն հենվելով նրանց բնակության վայրի վրա, նամանավանդ այդ իրավունքը մարդկանց տրված է սահմանադրությամբ:
Բարձրացված հարցը մի քիչ արհեստական է։ Իբր «Ներսում ապրողները» ընտրելու իրավունք ունեն, հիմա էլ որոշում ես՝ «դրսի ապրողները» իրավունք ունենան թե ոչ..))).. Եթե Հայաստանում այաօր վա կարգերն են ու այսօրվա մարդիկ իշխանություն՝ ում ուզում ես «ընտրելու» իրավունք տուր… հաղթելու է ՀՀԿ-ն ..)))..
Առողջ վերլուծում, Պարոն Աբրահամյան:
Եթէ Մեծ Եղեռնի Հարիւրամեակը միայն ձեր նշած այս ներազգային օգուտը ունեցաւ, դա արդէն մեծ ու հիմնական, շատ դրական յաջողութիւն է: Մնացեալը՝ յաւելուկ է, «հավելավճար»:
Արդարեւ, իմաստալից երկխօսութեան լուրջ պակասը կայ, Հայաստանաբնակ հայերի եւ օտար երկրներում բնակող հայերի միջեւ:
Մինչդեռ որքան հեշտօրէն կարող ենք հասկնալ մէկս միւսին, անդրադառնալու համար որ, խորքին մէջ… չկայ մէկը կամ միւսը:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/
Վերջապես առօրյան սկսվեց, եվ հայությունը գոհ դեմքերով, «սխրագործություն» ը կատարելուց հետո մոռացավ ամեն ինչ ու…բայց սպասեք , մենք ինչի հասանք, «պահանջատիրության» որ հարցը լուծվեց…խորհուրդ կտամ 7օր թերթի հրաշալի տեսահոլովակը նայել, լսել Կիմա Եղիազարյանի «Ինչներիդ վրա եք ուրախանում» …
Գալուստ, փաստորեն դու այլևս ԱԽՊԱՐ չես, այլ մեզնից մեկը, ուղղակի դրսում ապրող… տխուր ա չէ՞ ապեր, բա էլ ինչի՞ դեմ պիտի ՛՛պայքարես՛՛ ))))))
Չնայած գիտես ինչ, կատակը մի կողմ, ես չեմ էլ կարծում, որ Արամի նկարագրած բեկումը մեր գիտակցության մեջ բոլորին է հասու… անձամբ քո մոտեցումը կարծես թե պարզ է……
Այդ իսկ պատճառով՝ Տո քեզ ինչ, թե ՛՛ինչներիս վրա ենք ուրախանում՛՛, այ ընկեր… դու քեզ նայի, տես դու ինչիդ վրա կարող ես ուրախանալ, ու ուրախ զվարթ ապրիր Գալուստ:
Միայն մի հարց կա, որը դու, Արսենը, կամ այլ հայրենիքից վշտացածներդ՝ կուզենայի որ երբեմն Ձեզ տայիք: Տեսնես ինչու՞ եք Դուք բոլորդ ամեն երեկո նորից ու նորից բացում հենց հայկական սայտերը ու այստեղ փնտրում ինքնահաստատման ու ինքնաարտահայտման հարթակներ… Ի՞նչ կա ստեղ, մեղր ա՞ քսած
Հատուկ քո համար էլ ասեմ..))).. ինչու ես քեզ նեղություն տալիս տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները գիտես? ..))..
Գալուսի համար չեմ կարող ասել, բայց ես մտնում եմ, որովհետև աբիժնիկ եմ, ուզում եմ ինքնաարտահայտվել և ինքնահաստատվել… նաև հայկական թերթերում վատ-վատ բաներ եմ փնտրում, որ ինքս իմ առաջ արդարացնեմ «հայրենիքից» ճողոպրելը… Հենց որ վատ բան եմ կարդում՝ հոգիս լցվում է բերկրանքով…
Հենց, որ թեկուզ մի պահ կասկածես, որ այդպես չի՝ հարցրու «իսկ ինչպես է իրականում?»… Կասեմ… Ւսկ քանի համոզված ես, որ այդպես է, այդպես համոզված ու երջանիկ էլ ապրի…
ուրախ եմ որ հոգիդ թեթևացրեցիր, ուրեմն անհույս վիճակ չէ…
Այսինքն՝ ի վիճակի չես … և քանի իրենց վրա «չկասկածող տղերքը» ստեղծել են այն իրականությունը ինչ որ կա, իմ նման մարդկանց մնում է միայն թերթերում կարդալ նրանց «սարքած» երկրի մասին… իսկ ես քեզ հետ չեմ վիճի՝ ճիշտ եք անում թե ոչ։ Ընդհամենը դիտում եմ՝ ամենօրյա ռեժիմով և խորհուրդներ եմ տալիս՝ դրա կարիքը ունեցողներին… (չունեցողներին էլ՝ ուղեկցում եմ օդանավակայան, որ գնան Հայաստան, քցվեն, որ խելքները գլուխները գա)…
Իսկ ես Հայաստան գալիս եմ 3-4 տարին մեկ… դժվար թե կարողանաս «նվաճումներ» ցույց տալ… (հնարավոր է՝ շենքերն ու սուպերմարկետներն ես նվաճում համարում..))..)..
Պարոն Հրանտ, այն ինչի համար դու ուրախանում ես, ես իսկապես չեմ ուրախանում, դու քո պատառը շմայսներին ու լֆիկներին կկզելով ստացել ես… քեզ հերիք ա: Չե ես ուրախ չեմ, հայության համար առաջի խնդիրը պիտի լինի օգնել որ Հայոց երկրի վրա օրինական ընտրված կառավարություն լինի, որ մարդիկ իմ նման չփախնեն, որ երեխաները հայրենի երկրում ծնվեն: Էդ թուրքերն էլ են ուրախ քո պես որ Հայաստանում էսօր նման կառավարողներ ունենք…Երեկ նայում էի քո Նախագահի տված «ինտերվյուն» Պոզներին, դրա համար ես ուրախ…ամոթ չի…չէ քեզ եվ շամայսներին էդ ա ձեռք տալիս, որ թալանեք…
Իսկ քո համար ուրախ չեմ, քո վիճակը անհույս ա իսկապես…
Գիտես, Արսենին կուզենայի իմ մոտ հյուր տեսնել մի օր, կուզենայի ցույց տալ այսօրվա Հայաստանը՝ ինչպես այն ես եմ տեսնում: Ինքը կարա մի օր ընդունի, որ իր հայրենիքը բոլոր իր թերություններով հանդերձ՝ բայց շատ հարազատ վայր ա… չգիտեմ, այդպես եմ կարծում:
Բայց դու մի արի Գալուստ… քեզ չեմ հրավիրում
Պարոն Հրանտ ես ես տարիքում ուր գամ, առանց էտ էլ գերեզմանոցներում տեղ չկաշ քաղաքի կեսը գերեմանոց եք դարձրել ու պապուս գներով ծախում եք…ես համոզված եմ որ Ժիրոենք հաղթեն մի օր, քարավանները կուղղվեն Հայրենիք…ես գիտեմ ում հյուր կգամ պարոն Պապիկյան…դու իսկական էն ԿԳԲ իստի նման ես խոսում որի «վախից» երկիրը լքեցի…
Ով հաղթի՞… )))))))
ես գնացի քնելու, թե չէ որ սենց ծիծաղելի բաներ գրես՝ վաղը գործից կուշանամ…
Աբրահամյանին …
Ես շատ ուրախ եմ, որ այս անգամ կարիք չունեցա ցույց տալ, որ հոդվածում նորից ձեր ցանկացածը ներկայացրել եք որպես իրականություն (ժամանակ խնայեցի)… Հրան Պապիկյանը իր «մեկնաբանությամբ» դա լավագույնս ցույց տվեց..)))..
Ընդհամենը ասեմ՝ ….Հուսով եմ` սփյուռքահայերն էլ մեր մասին այլեւս չեն մտածում որպես «ուզվորների» եւ «փախցնողների»…
իսկ ինչ է փոխվել? «Ոզվորներ» դադարում են լինել, երբ դրսից կատարվող և ներսից դուրս կատարված դրամական փոխանցումները հավասարվում են։ «փապցնողներ» (քցողներ), դադարում են լինել, երբ երկրում կա անկախ դատական համակարգ…
Արդեն դրանք եղել են, ոչ մեկը տեղյակ չէ?..)))..
՝Ակնհայտ է, որ շահերն ու արժեքները, պրագմատիզմն ու ռոմանտիզմը ամենուր, այդ թվում՝ ազգային խնդիրներում պետք է հավասարակշռեն միմյանց, մեկը կամ մյուսը առանձին-առանձին ոչ մի արդյունքի չեն բերի:՝
Նման ՝հակադիր՝ երեւույթները միանգամայն ներդաշնակորեն համատեղում են ուժեղ ոգի ունեցող մտավորականներն ու սեփական արժեքներով զարգացող ազգերը։
“Ընթերցող”- ին
(վերեւ տեղ չմնաց, այստեղ եմ պատասխանում Ապրիլ 28, 2015 at 22:33-ի ձեր մեկնաբանութեան):
Գրել էք՝ «նման օրենքը սխալ է, որ ցանկացած մարդու Հայաստանի քաղաքցիություն կշնորհի, եթե միայն հայտարարի (ապացուցել հնարավոր չէ), որ հայ է: Համոզված էլ չեմ թե նման բան կա: »
Բայս… ես բնաւ չասեցի թէ քաղաքացիութիւնը տրվում է միայն հայ լինելու յայտարարութեան հիման վրայ:
Անշուշտ թէ պէտք է ապացուցել:
Սակայն ամբողջ գրածս օտար երկիրներում ապրող՝ ծագումով իսկապէս հայերի մասին է (որոնք ուրեմն կարող են հեշտօրէն ապացուցել որ հայ են) :
Ձեզ կը վստահեցնեմ թէ այդպէս է ՀՀ Օրէնքը: Ես ինքս մասնակցել եմ անոր որդեգրման նախապատրաստական գործընթացին:
Սակայն նկատի չառնուեցաւ այն մօտեցումը զորս վերեւ բացատրել եմ:
Հայոց Պետութիւնը տակաւին կառուցման ընթացքում է, եւ տակաւին բոլորս շատ գործ ունենք կատարելիք:
… и через 100 лет не поняли, что единственный путь к возрождения, это роддом.