Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի տեղեկացմամբ, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մայրաքաղաք Մադրիդում սկսվել է հայ նահատակների հիշատակին նվիրված պատարագով, այնուհետ Սան Բերնարդո 79 հասցեից երթ է սկսվել Գրան Վիա փողոցով դեպի Մադրիդի կենտրոնական հրապարակ: Երթին մասնակցել են մոտ 3000 հոգի: Երթի կազմակերպիչներից մեկի ասելով, իրենք հատուկ թույլտվություն են ստացել Մադրիդի քաղաքապետարանից, որտեղ եւ առանց արգելքների ու մեծ սիրով համաձայնել են:
Ըստ մեր զրուցակցի, որն ի դեպ, չի ուզում իր անուն-ազգանունը հրապարակել, երթին տեղի հայերից բացի մասնակցել են իսպանացի մտավորականներ, օրինակ՝ հայտնի գրող Ժոզե Անտոնինո Գուրիարա Գայեգոն, որը Իսպանիայի Գալիսիա ինքնավար մարզի Օրինես քաղաքից է: Հետաքրքիրն այն է, որ այս գրողը ԱՍԱԼԱ-ի գործողությունների ժամանակ վիրավորվել է, սակայն սկսել է ուսումնասիրել դրդապատճառները, խորացել է Հայոց ցեղասպանության պատմության մեջ ու հայերի հետ միասին դարձել պահանջատեր Թուրքիայից:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութերում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ