Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոհմիս հիշողությունը››. միջազգային լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլ 27,2015 21:35

Այսօր «Թեքեյան կենտրոնում›› բացվեց լուսանկարչական ցուցահանդես` կենտրոնի հիմնադրամի, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի եւ PhotoPodium.com-ի հովանավորությամբ:

Լուսանկարչական ցուցահանդեսի խորհուրդը ցեղասպանության 100 տարելիցն էր, որտեղ ներկայացված էր հինգ երկրի ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սիրիայի երեսունմեկ լուսանկարչի, ավելի քան յոթանասուն աշխատանքներ , որտեղ կային նաև օտարազգի լուսանկարիչների գործեր: Ցուցահանդեսին ներկա էին արվեստի գործիչներ, լուսանկարիչներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ներկայացուցիչ:

11182721_825954890826118_865939687241750176_o11156287_825959267492347_1903894419101078102_n

Արմեն Ծուլիկյանը, որը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրենն  է, մինչ  ցուցահանդեսի բացումը ողջունեց ներկաներին, և իր երախտիքի խոսքը ուղղեց մասնակից լուսանկարիչներին: Նրա խոսքով ցուցահանդեսը բացառիկ առիթ է, նաև` ուրախալի , քանի որ այն միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռում է Հայոց մեծ եղեռնի հարուրամյա տարելիցին: Այն փաստում է, որ աշխարհը անտարբեր չէ 100 տարի առաջ գործած ոճիրի նկատմամբ. «Ցուցահանդեսը իր իմաստով բավականին խորն է: Ցավում եմ, որ ոչ բոլոր մասնակիցներն են կարողացել ֆիզիկապես  այսօր այստեղ գտնվեն, բայց նրանք այստեղ են` իրենց աշխատանքներով: Մենք այսօր տեսնում ենք բավականին գնահատելի ու խորիմաստ աշխատանքներ»:

Արմեն Ծուլիկյանը նաև նշեց, որ այս ցուցահանդեսը տարբերվում է մյուսներից, քանի որ մրցույթ է անցկացվել, և եղել են հաղթողներ, որի  մասին մասնակիցները նույնիսկ տեղյակ չէին :

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների Խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը, որը Հայաստանում է գտնվում Ցեղասպանության հարուրամյա տարելիցի կապակցությամբ, առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցներին հանձնեց պատվոգիր և խրախուսական մրցանակներ:

Ցուցահանդեսի մասին իր կարծիքը հայտնեց նաև Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը: Նրա խոսքով  թեման արդեն իսկ հետաքրքիր է դարձնում ցուցահանդեսը, հատկապես, երբ այդ թեման մեզ համար շատ կարևոր է: «Հիշողությունը մարդկային զգացողություններից է , որը ուղեկցում է բոլորիս կյանքի ընթացքում: Այս լուսանկարներում մենք տեսնում ենք հիշողություն` երիտասարդ օրերի,  հարազատների, ապրած դժվարությունների մասին»,- նշում է Սերգեյ Հակոբյանը և  հավելում, որ ցուցահանդեսը կարևոր է նաև նրանով, որ հայաստանյան լուսանկարչությունը հետաքրքիր վերելք է ապրում:

Նա շնորհակալություն հայտնեց լուսանկարիչներին, ովքեր բարդ պայմաններում փորձում են ինչ-որ բան անել` արվեստը շարունակական դինամիկայի մեջ պահելու համար:  Իսկ հիմնադրամի ցուցահանդեսների կազմակերպման գործում մեծ ավանդ ունեցող  Հովհաննես Բադալյանը ցավով նշեց, որ ցուցադրված 70 նկարներից Արարատի ոչ մի լուսանկար չկար, բայց հույս հայտնեց, որ հաջորդ ցուցահանդեսին անպայման կլինի: Նա հիշեց նկարիչների տան ցուցահանդեսներից մեկի ժամանակ ներկայացված Արարատի մի լուսանկար, ,որը խորհդանշական է եղել իր անունով`«Սուրբ Մասիսի փեշերի տակ մենք տուն ունենք անխորտակ»: Եվ Հովհաննես Բադալյանի կարծիքով այսօրվա ցուցահանդեսը պետք է լիներ հենց Արարատի ոգով:

Լաուրա ՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930