Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» առաջնորդի որդու ֆիլմը՝ Գյումրիում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 27,2015 21:02

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր»  կինոդահլիճում ցուցադրվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմը, որը նկարահանվել էր Լոս Անջելեսում  ռեժիսոր Ալեք Մուհիբյանի հետ համատեղ: Գյումրի էին եկել Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա որդին ու գլխավոր դերակատարներից մեկը՝ Անժելա Սարաֆյանը:

IMG_7078

Նախքան ֆիլմի ցուցադրումը «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Բազմաշերտ ֆիլմ է, ձեր ֆիլմն է, թո՛ղ ամեն մեկը ինքն իրեն տեսնի այստեղ, ձեր համար է կառուցված, Գյումրիի համար, մեր երիտասարդության համար»: Կարին Հովհաննիսյանն էլ ասաց, որ Գյումրին իր համար հզոր լիցքերի աղբյուր է: «Մեր ֆիլմը ցավի մասին է, այնչափ ցավ, որ ժամկետ չունի, ցավ, որ կարող է լինել 27 տարեկան, 100 տարեկան, բայց այդ ցավն ու այդ ստվերը մեզ  շարունակում են  հետեւել ու հետապնդել: Ապագային անցնելու միակ ձեւն անցյալն է՝ բարի գալուստ 1915 թիվ»:

IMG_7074

IMG_7079

Ֆիլմում 1915 թվականի անմեղ նահատակների ուրվականներ էին պտտվում հերոսների շուրջ, ողջ  մնացածների միջոցով արդարություն  էին պահանջում, թշնամուց պահանջում էին առերեսվել  ճշմարտությանը: Անընդմեջ հնչում էր այն միտքը,  որ   պատմության հետ  մեր  հաշիվները դեռ մաքրված չեն:  Նշենք, որ դահլիճը բավական լեցուն էր,  ֆիլմի ավարտից հետո  սկսվեցին քննարկումներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հաճելի դերասանուհի է,,

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930