Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» իրազեկման երթեր է անցկացնում. «Մեկ կաթիլն էլ ջրաղացին օգուտ կտա»

Ապրիլ 27,2015 20:20

«Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 27-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամների նկարներով իրազեկման երթեր է անցկացնում:

IMG_9234

Շարժման անդամ Գագիկ Սարուխանյանը  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  ակցիան նպատակ ունի իրազեկել քաղաքացիներին, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին. «Իշխանություններին իրազեկելու որեւէ խնդիր չկա, որովհետեւ ամենաբարձր ատյանից՝ նախագահից, մինչեւ վերջին չինովնիկը այս մասին գիտեն, որովհետեւ սա իրենց ձեռքի գործն է: Մեր ամբողջ երկիրը տեղեկատվական շրջափակման մեջ է, մեր ազգաբնակչությունը շատ անգամ տեղյակ էլ չէ: Պատկերացրե՛ք՝ մեր տղաները քսան օր է կալանավորված են փողոցում մի մարդ մոտեցավ, ասաց՝ ի՞նչ է Ժիրայր Սեֆիլյանին կալանավորե՞լ են: Այսինքն՝ մենք տեղեկատվական շրջափակման մեջ ենք ապրում, եւ ինչպես ասում են մեկ կաթիլն էլ ջրաղացին օգուտ կտա»:

IMG_9236

«Հիմնադիր խորհրդարանը» մինչեւ ապրիլի 27-ը իրազեկել էր քաղաքապետարանին, որ պատրաստվում է Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում հանրահավաք անցկացնել: Հետաքրքրվեցինք, թե Հիմնադիր խորհրդարանը հանրահավաք անցկացնելո՞ւ է, Գագիկ Սարուխանյանը պատասխանեց. «Մեր՝ ապրիլի 25-ի հանրահավաքն արդեն իսկ վտանգված էր, մենք մի կերպ կարողացանք մոտավորապես կես ժամ հանրահավաք անցկացնել: Պարզվեց այն տարածքը, որը մեզ տվել են հավաքի համար քաղաքի ծայրամասում սեփականաշնորհված էր: Մենք չուզենալով Գյումրի 2 ստեղծել, նամանավանդ, իմանալով, որ իշխանություններն ամեն գնով սադրանքների էին գնալու, որպեսզի մարդկանց մեկ ալիք տանեն կալանավորեն, ամեն կերպ խուսափեցինք բախումից եւ որոշեցինք մեր մարտավարությունը փոփոխել: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այնուամենայնիվ, այսքան իրազեկումից հետո, մեր քաղաքացիները դեռ պատրաստ չեն ոտքի կանգնել մարտավարությունը պետք է փոխվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    “Պատկերացրե՛ք՝ մեր տղաները քսան օր է կալանավորված են փողոցում մի մարդ մոտեցավ, ասաց՝ ի՞նչ է Ժիրայր Սեֆիլյանին կալանավորե՞լ են: Այսինքն՝ մենք տեղեկատվական շրջափակման մեջ ենք ապրում, ”
    ——————————————————————-
    իսկապե՞ս չեք հասկանում… ձերբակալման տեղեկությունը ամեն մարդ ունի, սակայն ո՛չ մէկին ել հոգը չի… կամ, այս նյութում, համամիտ են իշխանության հետ, կամ ել անտարբեր են… սակայն տեղեկությունը պահող չկա, Համացանցում (=ձեր աշխարհում) ամեն կողմ է տեղեկությունը… իրոք հարց ունեք՝ տարրական իրականության հետ…

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն արդեն բոլորին էլ Հատնի է որ դու ԳԵՍՏԱՊՈԻ ներկայացուցիչներից ես, «սակայն ո՛չ մէկին ել հոգը չի…» քո գրածները…

      • Գալուստ Ենոքյան says:

        Կներեք, պարոն Թրավիս, գեստապոյական անունդ մոռցա…

        • Թրավիս says:

          Հիմնական պատճառը որ ծածկանում եմ գործածում, խնայելու համար է քննադատություններուս առարկան. որովհետեւ, կարգ մը շրջանակներու մէջ, իմ գործոն, մնայուն յանձնառութեամբս եւ ոչ միայն բառերովս՝ մտաւորական/բարոյական որոշ հեղինակութեան մը արժանացած եմ երեւի (նոյնիսկ զիս անձնապես չսիրողներու կողմէ…), եւ չեմ ուզեր որ անոնք ամէնը դեռ աւելի դէմ ելլեն այս խմբակին, եւ պէտք եղածէն աւելի կողմ բռնեն իշխանությանց հետ: Ոմանք արդեն հասկցած են ասիկա, սակայն ոնանք ել երեւի տակաւին պէտք ունէին որ պարզաբանեմ: Յաւելեալ պատճառը այն է թէ, այսպիսի համացանցային ասուլիսներում, վիրտուալ աշխարհում, պէտք չէ ամէն բան շատ ել լուրջի առնել, եւ կայ ուրեմն ժամանցի/զվարճանքի բաժին մը… Ուրեմն, մի քիչ թեթեւէն որ առնես, շատ չես նեղանա… Քեզ համար եմ ասում, թէ ոչ, ինծի ի՞նչ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930