Ապրիլի 28-29-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ:
Նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։
Ապրիլի 29-ին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ