Այսօրվա մամուլի ասուլիսում Վարդան Մինասյանից հետաքրքրվեցին. «Փյունիկ» ակումբը գործադիր տնօրենի կամ ինքն իր առջեւ կոնկրետ նպատակներ դրե՞լ է»: Լրագրողները նկատի ունեին, որ «Փյունիկն» ընթանում է Հայաստանի առաջնության առաջին հորիզոնականում:
«Նախ, ասեմ, որ այս ընթացքում կապս երբեք չեմ խզել Փյունիկի» հետ: Ակումբի ղեկավարության եւ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ մշտական կապի մեջ եմ եղել: Ակումբն իր քաղաքականությունը երբեք չի փոխում: Ինքը դարբնոց է բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար, որպեսզի խաղացողներ մատակարարի: Ես խաղերին էլ եմ հետեւել: «Փյունիկն» արժանիորեն է զբաղեցնում այդ դիրքը եւ հույս ունեմ, որ չեմպիոն կդառնա», – եղավ պատասխանը: Իսկ հարցին, թե վերջին շրջանում հայաստանցի ֆուտբոլիստներն ավելի շատ են տեղափոխվում ղազախական ակումբներ: Ինքն ի՞նչ կասի՝ արժե՞, թե ոչ, մասնագետը պատասխանեց. «Միանշանակ արժե: Այնտեղ մակարդակը շատ բարձր է: Ղազախստանում կան ակումբներ, որոնք թե ֆուտբոլային եւ թե կազմակերպական առումով շատ բարձր են եւ մոտ են եվրոպականին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ