Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Արսենյան. «Փոխոստիկանապետի գլխավորությամբ այդ բնակարանը խուզարկվել է»

Ապրիլ 27,2015 17:59

Պաշտպանն անդրադարձավ խուզարկության ժամանակ հետախույզ շանը՝ Ջիմիին. «Դուռը ներսից բացողն ո՞վ է եղել: Ջարդե՞լ են: Էդ շունը ո՞նց մտավ բնակարան: Չէ՞ որ գրված է արձանագրությամբ, Ջիմի շունը մտավ, եւ հայտնաբերեց զենք, զինամթերք: Ինչպե՞ս եղավ դա»:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր առանց դատախազ Սասուն Խաչատրյանի շարունակվեցին քննարկվել Արտուշ հակոբյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Մանուկյանի եւ նրանց չորս պաշտպանների միջնորդությունները:

Ապացույցների անթույլատրելի ճանաչելու, նոր համալիր փորձաքննություն անցկացնելու համար համատեղ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպան Կարեն Հակոբյանը: Ըստ նրա, մատնադրոշմային, դատահետքաբանական փորձաքննություններն անցկացվել են իրավունքների կոպիտ խախտմամբ:

Արտուշ Հակոբյանի, որը մեղադրվում է կազմակերպված զինված բանդա ստեղծելու, ավազային հարձակումներ պաշտոնատար անձանց բնակարանների վրա կատարելու համար, պաշտպանը՝ Հովիկ Արսենյանն ասաց, որ կողմ է, որպեսզի դատարան գա Ամառանոցային 20 հասցեի վարձակալը՝ Հայկ Հակոբյանը եւ Լիլիա Հովհաննիսյանը, որի հետ պայմանագիր է կնքել Հայկ Հակոբյանը:

«Ինչպե՞ս է նա հայտնվել 2011 թվականի սեպտեմբերի 23-ին այդ բնակարանում: Չէ՞ որ նա Քանաքեռ-Զեյթունի բնակիչ է, ունի սեփականություն: Ի՞նչ է, նախաքննական մարմնին, մանավանդ, ոստիկանապետի գլխավորությամբ շաբաթը մեկ-երկու անգամ ցուցադրում էին հեռուստատեսությամբ, խորհրդակցություն անցկացրեցին, հետագա անելիքներ ասում, այս գործը բացահայտելու համար: Խելքները չէր կտրում, Հայկ Հակոբյանը ի՞նչ գործ ունի այդտեղ: Ո՞վ ասաց, որ նա պետք է գար այդ օրն առավոտյան այդտեղ: Դժվա՞ր էր այդ համակարգին, որ մի հատ իմանային, հարց տային, իմանային»:

Ըստ նրա նախաքննության մարմինը իրեն հարց չի տվել, թե ինչո՞ւ այդ օրը գնաց հենց Ամառանոցային:

«Ողջ խնդիրն այն է, որ նրան զանգահարել են: Այդ դեպքում ինչո՞ւ օպերատիվ տնտեսությանը չի հետաքրքրել այդ անձը, անձինք»,-ասաց Հ. Արսենյանը:

Հայկ Հակոբյանին չեն հարցաքննել: Առաջին ատյանում պաշտպանական կողմն, ի դեպ, միջնորդել էր նրան կանչել հարցաքննելու:

Հ. Արսենյանը նաեւ ասաց. «Մեծ ցավ եմ ապրում, երբ մեղադրողն ասում է պաշտպանները՝ չորսն էլ հանցագործ են համարում իրավապահ համակարգին, դատախազին: Այդպիսի բան գոյություն չունի: Ես շնորհակալություն էլ հայտնեցի Ազգային բյուրոյի փորձագետներին, որ իսկապես  չեն գնացել ընդառաջ՝ եզրակացություն տալու: Ցավ եմ ապրում, որ ինչո՞ւ չպետք է Հայկ Հակոբյանին հարցաքննենք: Ինչպես եղավ. երեք դիմակ հայտնաբերվեց խուզարկության արձանագրությամբ: Ինձ հայտնի է, որ փոխոստիկանապետի գլխավորությամբ այդ բնակարանը խուզարկվել էր, նման հսկա բանակ է գնացել, չորրորդ դիմակը, իբր մահճակալի տակ չեն տեսնում»:

Ի դեպ, իրեղեն միակ ապացույցը օծանելիքն է՝ կիսատ շշով, ինչի կապակցությամբ պաշտպանն ասաց. «Լիլիա Հովհաննիսյանն ասել է. գիտեք, այսպիսի բաներ են գտել տանը, իմ համար օտար են: Հետո դուխին ճանաչվել է իրեղեն ապացույց: Ճանաչում են կազմակերպել: Տուժողը ճանաչել է, հինգ միլիոն արտադրվել էր դրանից»:

Պաշտպանական կողմն անդրադարձավ մեղքի անհատականացման վրա, տալով մի շարք հարցեր:

Պաշտպանական կողմը հարցնում էր.իրեղեն ապացույց ճանաչված բոթասը, գլխարկը, ինչ եղան, դիմակները, չէ որ ըստ նրա դիմակներն ու ձեռնոցներն այլ գույնի էին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930