Ապրիլի 26-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում մեծ վեճ է տեղի ունեցել նախկին ամուսինների միջեւ: Երիտասարդ կինը մոտ 30-ամյա նախկին ամուսնուց պահանջել է իրենց ամուսնությունից ծնված երեխային, որը հոր մոտ է գտնվում: Ականատեսների վկայությամբ՝ կինը բռունցքներով հարվածել է նախկին կողակցին, վերջինս նրան հորդորել է հանդարտվել: Երիտասարդ կինը երեխային պահանջելով՝ պառկել է ասֆալտին, հրաժարվել վեր կենալ եւ բարձր գոռացել է: Փողոցում վեճր բավական երկար է տեւել:
Վերջին տարիներին Տավուշի մարզում ամուսնալուծությունների թիվն ավելացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Քանի որ ամուսնալուծուելու համար պէտք է ամուսնացած լինել, ուստի ամուսնալուծութիւնների թուի աճը նշանակում է ամուսնութիւնների թուի աճ: Իսկ ամուսնութիւնների թուի աճը դրական երեւոյթ է 🙂
Անորակ ամուսնությունների դրականաը քիչ է: Բացասականը դառնում է անմեղ երեխաների դժբախտության պատճառ: Համակարգ չկա էլ, որ գործի: