Թուրքական «Իզմիր-Էրզրում մշակույթի և համերաշխության հիմնադրամը»-ը ցանկանում է դատական հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Հիմնադրամի տնօրեն Ջոշքուն Ըշըքը հայտարարել է, որ դատական գործընթացն են սկսելու` պարզելու համար, թե հայերից ու թուրքերից ովքեր են ջարդարարներ եղել ու ովքեր` կոտորվածներ: Ըշըքըս պնդել է, որ իրենց նպատակն է պարզաբանող դատական գործընթացով ցույց տալ, որ «իրականում հայերն են կոտորել թուրքերին»:
Հիմնադրամի տնօրենը նշել է, որ 100 տարի այս ոլորտում իրավական գործընթաց չի եղել և իրենք ցանկանում են տալ դրա մեկնարկը: Ըշըքը հայտնել է, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է իր արխիվների բաց լինելու մասին: Ու իրենց պահանջը լինելու է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Անգլիայի ու Ամերիկայի արխիվների բացումը:
Ըշըքը, ով կոնկրետ չի նշել, թե որ դատական ատյանում են ներկայացնելու Հայաստանի դեմ իրենց հայցը, թվարկել է, այն պահանջները, որոնք լինելու են հայցի մեջ.
«Պահանջել փաստաթղթեր ԱՄՆ-ից, որտեղ գտնվում են Դաշնակցական և Հնչակյան կուսակցությունների արխիվները: Բացի դրանից ԱՄՆ-ից պահանջել ԱՄՆ-ի դեսպանների և հյուպատոսների զեկույցները: Ֆրանսիայից, Ռուսաստանից ու Միացյալ թագավորությունից պահանջել արխիվային փաստաթղթերը»,- տեղեկացնում է թուրքական «Posta» պարբերականը:
Կարդացեք նաև
Նշվում է նաև, որ մայիսին սպասվող դատական գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ուսումնասիրությունների վրա աշխատում է 160 իրավաբան: