Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ Օմբուդսմենի գրասենյակը (САО) ուղարկել է համապատասխանատվության վերաբերյալ հաշվետվություն՝ «Lydian International» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ բողոքի կապակցությամբ:
IFC-ին պատկանում են ընկերության կանոնադրական կապիտալի 7.9% բաժնետոմսերը:
Հաշվետվության մեջ միացված են երկու բողոքներ: Բողոքներից մեկը ուղարկված էր САО-ին 2014 թվականի ապրիլին հասարակական կազմակերպությունների 9 ներկայացուցիչների և ՛՛կանաչ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունների անունից: Բողոքում նշված է, որ IFC-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որը չի համապատասխանում ՀՀ ազգային օրենսդրությանը և IFC-ի էկոլոգիական և սոցիալական քաղաքականության ստանդարտներին, քանի որ նախագիծը պարունակում է բարձր ռիսկեր Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի ռազմավարական ջրային ռեսուրսների` Սևանա լճի ջրհավաք ավազանի, Արփա և Որոտան գետերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների համար, Ջերմուկ առողջարանային քաղաքի, հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, պատմամշակութային ժառանգության, գյուղատնտեսական հանդակների, ինչպես նաև տեղի համայքների համար:
Պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է տոքսիկ մետաղներով և ցիանային արտադրության թափոններով, որոնք կզբաղեցնեն 144 հեկտար տարածք և կտարածեն աղտոտումը ավելի մեծ մասշտաբով:
Հասարակության ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի САО-ն անցկացնի IFC-ի կանոններին և ստանդարտներին համապատասխանության հետաքննություն՝ առաջարկելով փոխել ծրագրի կատեգորիան միջին վտանգավորության В կատոգորիայից ամենավտանգավոր А կատեգորիայի, և, ինչպես նախատեսվում է А կատեգորիայի համար, դադարել հանդես գալ ծրագրում որպես Lydian ընկերության բաժնետեր:
Մյուս բողոքը ուղարկված է Գնդեվազ համայնքի բնակիչների կողմից՝ 210 ստորագրությամբ: Ամենաշատ ռիսկի են ենթարկվում բնակիչները իրենց գյուղի այգիների տարածքում ցիանային ֆաբրիկայի կառուցման պատճառով: Բողոքում ասված է, որ բնակիչներն արդեն խնդիրներ ունեն գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ այն պատճառով, որ իրենց կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր արտադրանքի համբավը ընկել է, քանի որ գյուղը դառնում է հանքարդյունաբերական տարածք: Բնակիչները պահանջում են ընկերությունից և IFC-ից դադարեցնել նախագիծը և դուրս գալ իրենց գյուղից:
САО-ի հիմնական եզրակացությունն այն է, որ IFC-ն այսօրվա դրությամբ ֆինանսավորել է միայն հանքի կառուցման նախապատրաստման միջոցառումները, և դեռ չի կայացրել որոշում այն մասին, որպեսզի ֆինանսավորի հանքի կառուցումը: Միաժամանակ CAO-ն նշում է, որ ներդրման նպատակը հանքի կառուցումն է: Որոշման մեջ մասնավորապես նշված է. « …CAO-ի համապատասխանության գնահատման նպատակն է որոշել, թե արդյոք IFC-ի բնապահպանական և սոցիալական կատարողականության ուսումնասիրություն անհրաժեշտ է՝ ի պատասխան դիմումին: Ուսումնասիրությունը նախաձեռնելիս, CAO-ն կշեռքի նժարին է դնում այն գործոնները, որոնք ներառում են բողոքում բարձրաձայնված բնապահպանական և սոցիալական մտահոգությունների մեծությունը, IFC-ի բնապահպանական և սոցիալական կատարողականության նախնական դիտարկման արդյունքները և առավել ընդհանուր գնահատում, թե արդյոք համապատասխանության ուսումնասիրությունը տվյալ հանգամանքներում համարժեք պատասխան է հանդիսանում:
Տվյալ դեպքում CAO-ն եզրակացնում է, որ բողոքում արծածված են էական մտահոգություններ նախագծի բնապահպանական և սոցիալական պոտենցիալ և իրական մի շարք ազդեցությունների շուրջ: Այս եզրակացությունը կայացնելիս` CAO-ն նշում է, որ առ այսօր IFC-ն ֆինասնավորել է միայն այն գործողությունները, որոնք եղել են հանքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ, սական որոշում չի կայացվել հանքի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ: Այնուամենայնիվ, IFC-ի ներդրումներն այդ ընկերությունում ունեցել են հստակ նպատակ` նպաստել հանքի կառուցմանը, որն ակնկալվում է իրականացնել կարճ ժամանակահատվածում: Ելնելով այն փաստից, որ IFC-ի բնապահպանական և սոցիալական պահանջները առնչվում են առ այսօր ֆինանսավորված նախապատրաստական աշխատանքներին, CAO-ն որոշում է, որ դիմումատուների կողմից բարձրացված մտահոգությունները համապատասխանում են IFC-ի կատարողականությանը տվյալ ներդման առնչությամբ: CAO-ն նաև նույնականացրել է հարցեր IFC-ի կողմից իր բնապահպանական և սոցիալական պահանջների վերանայման և վերահսկման մասին սույն նախագծի առնչությամբ:
Հաշվի առնելով տվյալ նկատառումները՝ CAO-ն որոշում է կայացնում անցկացնել IFC-ի բնապահպանական և սոցիալական համապատասխանության ուսումնասիրությունն տվյալ նախագծի մասով: Սույն համապատասխանության ուսումնասիրության շրջանակները կսահմանվեն CAO-ի գործառնական ուղեցույցի համաձայն»:
Ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ անգլերեն տարբերակում հետևյալ հղումով…
ԷկոԼուրը պատրաստում է զեկույցի վերաբերյալ պատասխան:
ԷկոԼուր