Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անցկացվեց «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը: Ծաղիկները հատուկ տեխնոլոգիայով վերամշակվելու են, որի արդյունքում ստացվելու է գրելու թուղթ: