Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» դատախազը դատարան չի ներկայացել

Ապրիլ 27,2015 16:10

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում նախորդ դատական նիստը ընդհատվեց այն պահին, երբ «Բանդայի գործով» ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանն ասաց, թե դատախազ Սասուն Խաչատրյանի դեմ հայտարարություն ունի անելու:

Banda_2-1 Banda_2 Banda_2-3

Այսօր Սասուն Խաչատրյանը դատարան չէր եկել, չնայած 4 պաշտպանները միջնորդեցին, որ առանց նրա նիստը չշարունակեն, սակայն վերաքննիչ դատարանը այս պահին լսում է պաշտպանական կողմի միջնորդությունները եւ հայտարարությունները: Դատարանը արդեն հասցրել է մերժել ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել ընթերականերին, որոնք ականատես են դարձել ոստիկանության ԿՀԴՊ վարչությունում Դավիթ Գալստյանի խոշտանգումներին եւ անձնական խուզարկությանը: 4 պաշտպանները հանդես են գալիս միասնական միջնորդությամբ:

Մանրամասները՝ քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930