Aravot.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են զինկոմիսարիատներից հաշվառման կանչում ծառայությունը վաղուց ավարտած տղաներին ու ասում, որ Արցախում պետք է մասնակցեն զորավարժությունների, կա,՞ արդյոք, մտահոգվելու պատճառ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ կարիք չկա խուճապի մատնվելու եւ դա ընդամենը պլանային զորավարժությունների նպատակով է. «Դա ամեն տարի անցկացվում է, լինում են ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարատեւ զորավարժություններ: Ամեն տարի նման հարց առաջանում է, ու մենք մեկնաբանում ենք, որ դա պլանային սովորական զորավարժություն է: Խուճապի խնդիր ընդհանրապես չկա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ