Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագում վեճեր են սկսել ցեղասպանության բանաձեւի շուրջ

Ապրիլ 27,2015 15:38

Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Երվանդ Ազատյանը պնդում է, որ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հարցը խորքային ներկայացրած ԱՄՆ-ի միակ նախագահն է:

«Օբաման մինչեւ հիմա միակ նախագահն է, որը լայնամասշտաբ հարցին անդրադարձել է, բացի նրանից՝ չի ցանկանում ցեղասպանություն բառն օգտագործել: Որեւէ նախագահ չի գնացել Անկարա ու խորհրդարանի առջեւ ցեղասպանության հարցի մասին խոսել: Երբ թուրք-ամերիկյան միլիոն հարցեր ունեն լուծելու, այդ միլիոն հարցերի մեջ խորհրդարանի առջեւ անդրադարձավ ցեղասպանության հարցին ու ասաց թուրքեր՝ առերեսվեք ձեր պատմության հետ: Ցեղասպանություն բառն ունի քաղաքական ու օրինական հետեւանք, եթե ասի այդ բառը, դա ազդանշան է նաեւ, որ Իսրայելը ցեղասպանությունն ընդունի, երբ աշխարհի երկու բեւեռները ցեղասպանությունն ընդունեն ցեղասպանություն բառով, Թուրքիան անելանելի վիճակում կհայտնվի: Իսկ թուրքերը գիտեն հետեւանքները, եթե ընդունեն ցեղասպանությունը, միջազգային դատարանների առջեւ մեզնից պահանջատիրությունը պետք է հաջորդի՝ հողային, ինչքի, արյունի պահանջներ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Երվանդ Ազատյանը:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ ասաց. «Այստեղի միջոցառումները վերականգնեցին իմ համոզումները հայ ժողովրդի կազմակերպչական ոգիի մասով, իմ տպավորությամբ, մենք թափթփված ժողովուրդ ենք, թերեւս թուրքերն էլ ուզեցին, որ այդպես լինենք, բայց սիմֆոնիկ նվագախումբը, որ տեսա՝ 43 երկրից արվեստագետներ էին եկել:

Կամ տարբեր երկրների խորհրդարաններից 50 ներկայացուցիչներ բերելը մի օրվա գործ չէ, տարիների աշխատանք է, նույնիսկ մեր նման փոքր պետությունների կարողությունից վեր էր»:

Նա նկատեց, որ 100 ամյակի միջոցառումներին պատրաստվել էինք նոր մոտեցմամբ. «Տեսա նոր մտածողություն, որ հարիր չէ մեր ավանդական գործ անելու ձեւերին: Օրինակ, եթե անցյալին ամոթխած քաղաքականությամբ վարվեինք, Քարդաշյան քույրերը չպիտի բերեինք այստեղ, բայց որ եկան քաղաքական մեծ գործոն եղավ: Ամբողջ աշխարհով մեկ Երեւանը դարձավ մամուլի կենտրոն, դրան հարակից ցեղասպանության հարցն էր, հետո System of a down խմբի համերգը անշուշտ»:

Անդրադառնալով վերջին օրերին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում անցկացված հանրահավաքներին՝ ցեղասպանության դատապարտման կոչերով, ասաց՝ դրանք մի քիչ ուշ կազմակերպվեցին. «Երկար ժամանակ լռություն կար… ինչու Օբաման չասաց ցեղասպանություն բառը, Մենք Օբամայի վիճակը հասկանում ենք, ամենալայն ձեւով անդրադարձավ այդ հարցին»:

Ինչ վերաբերում է Գերմանիայի Բունդեսթագում ցեղասպանության մասին բանաձեւին, ասաց՝ լուրջ վեճեր են գնում այն հաստատել-չհաստատելու համար:

Նա մտավախություն ունի, որ Թուրքիայի հետ ունեցած Գերմանիայի շահերը կարող են հետ պահել բանաձեւը հաստատելու քայլից.«Գերմանիան առեւտրական, քաղաքական կապեր ունի Թուրքիայի հետ եւ մեծ թուրքական գաղութ կա այնտեղ, բացի դա թե առաջին, թե երկրորդ աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցն էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930