Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հարցով հերթական ենթահանձնաժողովը ԵԽԽՎ-ում (Տեսանյութ) 

Ապրիլ 27,2015 15:22

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովն անցած շաբաթ կայացած նիստում որոշում է  կայացրել ստեղծել սառեցված հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող հերթական ենթահանձնաժողով: Այն ստեղծվելու է Մոնիտորինգի հանձնաժողովի կազմում: Ենթահանձնաժողովը զբաղվելու է Եվրոպայի տարածքում գոյություն ունեցող այն հակամարտություններով, որոնցում չկան ռազմական ակտիվ գործողություններ, ստորագրված է զինադադարի մասին պայմանագիր: Վեհաժողովի ձևակերպմամբ՝ հանձնաժողովի աշխատանքները ոչ թե միտված են լինելու հակամարտությունների լրիվ կարգավորմանը, այլ նպատակ են ունենալու դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործող կարգավորման մեխանիզմներն արդյունավետ գործեն: Ենթահանձնաժողովը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի և Ղրիմի հակամարտությունների կարգավորման առնչությամբ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այս հերթական փորձը դատապարտված է ձախողման:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 19-ին Ռերուանում կկայանա ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի նիստը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930