ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում ամփոփեց մեր պատվիրակության աշխատանքը`անցյալ շաբաթ կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: Ասուլիսին մասնակցում էր նաեւ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Նրա մասնակցությունը բացառիկ էր նրանով, որ արդեն տեւական ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամները չեն մասնակցում պատվիրակության ասուլիսներին:
«Լիագումար նիստը զուգադիպեց ապրիլի 24-ի հետ, այդ պատճառով ԵԽԽՎ նախագահը չէր կարող այցելել Հայաստան»,- ասաց Հերմինե Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ տիկին Անն Բրյասորը Հայաստանում էր մեկ շաբաթ առաջ:
Հերմինե Նաղդալյանն ասաց նաեւ, որ հայաստանյան պատվիրակության անդամները ակտիվ եւ միասնական են մասնակցել այս նստաշրջանի աշխատանքներին եւ յուրաքանչյուրն իր քաղաքական խմբում կարողացել է ավարտուն տեսք տալ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ներկայացմանը, հայտարարության տարածմանը, ցուցահանդեսի կազմակերպմանը, կարեւոր ելույթներ են ունեցել լիագումար նիստի ժամանակ`եւս մեկ անգամ ուշադրություն սեւեռելով ժխտողականության անթույլատրելիության վրա: «Հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներն իրենց ներդրումն ունեցել են այս ամենը կազմակերպելու եւ ներկայացնելու գործում»,- ասաց նա` ԵԽԽՎ-ի համար բացառիկ համարելով այն, որ 141 երկրներից 170 պատվիրակներ են ստորագրել հայտարարության տեքստի տակ:
Հերմինե Նաղդալյանը պատմեց նաեւ, որ Լեւոն Զուրաբյանն առաջարկել է ոտքի կանգնել ու հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը ոտքի են կանգնել, բացառությամբ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններից: Թուրքական պատվիրակությունից միայն մեկն է ոտքի կանգնել, ում հետո քարկոծել են յուրայինները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ