Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական եւ թուրքական հակերների հարձակումներին հայկական կողմը տեղը տեղին պատրաստվել էր (Տեսանյութ)

Ապրիլ 27,2015 14:38

«Ադրբեջանական հակերները շատ օգտակար են հայկական համացանցը ճանաչելու համար»,-անդրադառնալով այս օրերին տեղի ունեցած ադրբեջանական, թուրքական հակերային հարձակումներին՝ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, երբեմն այդ կայքերը կոտրելուց հետո ես իմանում, որ այդպիսի կայք գոյություն ունի:

Ամերիկյան հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, «System of a down» հանրահայտ ռոք խմբի, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով մեր երկիր ժամանած տարբեր երկրների նախագահների այցի մասին տեղեկատվությունը Google-ում եւ սոցիալական ցանցերում ամենաբարձր հորիզոնականներում են հայտնվել: Ըստ պարոն Մարտիրոսյանի, այս օրերին Google-ում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը 2-ից 4 անգամ մեծացել է: Տեղեկատվական անվտանգության մասնագետը հստակ թվեր չնշեց` ասելով, որ արդյունքները կամփոփվեն միայն այս ամսվա վերջում:

Սամվել Մարտիրոսյանի համար միանգամայն սպասելի էր այդպիսի հարձակումը, սակայն պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ հայկական ոչ մի լուրջ կայք առանձնապես չի տուժել, քանի որ մեր մասնագետները տեղը տեղին պատրաստվել են եւ բացի այդ մեր կայքերի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է: Կառավարական կայքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքը նույնպես ենթարկվել են հակերային հարձակման, սակայն չեն տուժել:

Մասնագետի տվյալներով, մոտավորապես 250 կայք են կոտրել. «Հայկական կողմը շատ ուժեղ պատրաստվել էր, բոլորը սպասում էին նման հարձակումներին եւ ճիգեր էին գործադրել, տեղեկատվական հիմնական կայքերը լուրջ պաշտպանված էին»,-ասաց նա եւ նշեց, որ շատ կարեւոր է, որ փաստացի չկարողացան խոչընդոտել տեղեկատվական հոսքերը: Միանշանակ կարելի է ասել, որ պաշտպանությունը ուժեղ էր եւ այստեղ հաղթող ենք»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ այս անգամ ի պատասխան, հայկական հակերային խմբերը շատ ագրեսիվ են գործել: Նրա համոզմամբ, այս օրերին թուրքական քարոզչությունը ճգնաժամի մեջ է: Պարոն Մարտիրոսյանի կարծիքով այժմ մեր խնդիրը տեղափոխվել է մեկ այլ դաշտ` քաղաքական եւ դիվանագիտական, այսինքն` արդյոք այլ երկրները պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունները վտանգելու` ճանաչել Ցեղասպանության հարցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930