Մեծահասակներից շատերն այսպիսի հսկա անմոռուկները կրծքին էին եկել հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ցեղասպանության հուշահամալիրում պաշտոնական պատվիրակության մեկնումից հետո միջոցառման բանախոսների ելույթների տեքստերը, որոնք դատապարտող խոսքեր էին
ու կոչ աշխարհի տարբեր երկրներին, ոտնատակ էին եղել:
Գաբո Հաջենյանը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր եկել մեծ տատի ու նրա ընտանիքի նկարները ձեռքին եւ բոլորին պատմում էր իր տատի հետ կատարվածը:
Երեկ երեկոյան ծաղիկներն այնքան էին էժանացել, որ ծաղկավաճառները մեկ փունջ յասամանը 50 դրամով էին վաճառում, մեխակների փունջն էլ՝ 100 դրամ: Սակայն տեսնելով, որ ոչ ոք չի գնում, ծաղկավաճառներից մեկը բարկացած դեն նետեց իր ծաղիկները:
Երեկ անընդհատ տեղացող անձրեւից պաշտպանվելու համար որպես անձրեւանոց տարբեր երկրների դրոշներն էին ծառայում:
Սփյուռքահայ այս ընտանիքի նախնիները 1915 թվականին զոհ են գնացել Ցեղասպանությանը:
«Առավոտ» օրաթերթ
25.03.2015