Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես ովքե՞ր ենք մենք՝ հայերս

Ապրիլ 27,2015 16:00

Ոչ մի կասկած չկա՝ մենք պարտավոր ենք հիշել եւ նշել ապրիլի 24-ի օրը: Ի դեպ՝ այդ օրը նշելու իրավունքը մենք ոչ միշտ ունեինք, եւ հուշահամալիրը կառուցվեց 1965 թ. հետո: Մեր իշխանությունները ստիպված համաձայնեցին հուշարձանին՝ այդ հիշարժան տարվա մեծ ցույցերի պարտադրանքով: Համաձայնության գալով սեփական իշխանությունների հետ՝ մենք պետք է Ցեղասպանության ճանաչում պահանջենք համաշխարհային հանրությունից: Ինչպես նաեւ Թուրքիայից:

Եվ այստեղ հնարավոր չէ անտեսել թուրք մտավորականների ակցիան՝ «Հայեր, ներեք մեզ»: Սակայն, կարծում ենք, կա մեկ այլ խնդիր եւս. մենք ի՞նչ ունենք պահանջելու ինքներս մեզնից: Եթե մեր ժողովուրդը կարողացավ պահպանվել նույնիսկ Մեծ եղեռնից հետո, ապա, ի հիշատակ անմեղ նահատակների, մեր վիշտը չպետք է ընկճի ու խեղճացնի մեզ: Արդյոք հնարավո՞ր է առողջ ազգային մտածողություն ստեղծել՝ մշտապես մեզ զոհի տեղ դնելով: Այս օրերին մենք նշում ենք ոչ միայն մեր ցավի ու վշտի հարյուրամյակը, այլ նաեւ հայերի հերոսական ինքնապաշտպանության տարելիցը, մեծարում Մուշի, Սասունի, Զեյթունի, Մուսա լեռան մեր քաջերի պայծառ հիշատակը:

ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930