Հայոց ցեղասպանության դեմ Գերմանիայում անցկացված ցույցի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի սփյուռքի 10 հազար ներկայացուցիչները Բեռլինի կենտրոնով քայլել են մինչեւ Բրանդերբուրգի դարպասները։ Այս մասին, հղում կատարելով Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական հանձնաժողովի մամուլի ծառայությանը, գրում է «Interfax.az»-ը։
Ակցիայի մասնակիցների ձեռքներին են եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները, հայերի կողմից սպանված թուրք դիվանագետների նկարները, ԱՍԱԼԱ-ի նկարներ, «Պատմությունից թշնամություն մի ստեղծեք», «Ցեղասպանության հարցը չի կարող թուրքերենով եւ գերմաներենով քննարկվել խորհրդարանում» կարգախոսներով պաստառներ։
Ադրբեջանի եւ Թուրքիայի սփյուռքի ներկայացուցիչները նաեւ բողոքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից եւ Խոջալուի դեպքերից։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ