Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն տարի նրանք «Հիշատակի» միջոցառումներ անցկացնելու փորձեր են արել

Ապրիլ 27,2015 14:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վճիռ է կայացվել «Իվանովը եւ մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով» 2006 թվականի նոյեմբերի 24-ին: Այս վճռի մասին վերջերս տեղեկացա ՀՀ վարչական դատարանում՝ մի դատական նիստի ժամանակ:
Իվանովը եւ մի քանի քաղաքացիներ մակեդոնացիներ էին եւ Միացյալ մակեդոնական ՊԻՐԻՆ կազմակերպության անդամներ էին:

Ամեն տարի նրանք «Հիշատակի» միջոցառումներ անցկացնելու փորձեր են արել: 1994- 2004 թվականներին եղել են հանրահավաքներ, սակայն եղել են նաեւ այնպիսիները, որոնք պարբերաբար արգելվել են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Կազմակերպությունը գրանցված էր քաղաքական կուսակցություն, սակայն Սահմանադրական դատարանի կողմից այն հակասահմանադրական է ճանաչվում եւ լուծարվում:

Իվանովը եւ գանգատաբերները Սոֆիայի քաղաքագլխին տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին՝ «Բուխարեստյան համաձայնագրի» տարելիցի օրը (սրանով վերջ է տրվել բալկանյան երկրորդ պատերազմին), Ազգային թատրոնի դիմաց՝ հանրային պուրակում ծրագրվում է հավաք: Հանրահավաքի կազմակերպիչները հայտնել էին նաեւ, որ մասնակցելու է հարյուր մարդ: Քաղաքապետին դիմածները հավատացրել էին, որ անկարգություններ չեն լինի: Սակայն նույն օրը քաղաքագլուխը որոշում էր կայացրել հանրահավաքն արգելելու մասին:

Քաղաքային իշխանությունը հղում էր արել իրենց ցույցերի, երթերի մասին օրենքին, մասնավորապես, արձանագրելով, թե միջոցառումը «նախադրյալ կստեղծի հասարակական կարգը խախտելու համար»:

Որոշման պատճենն ուղարկվել էր նաեւ Սոֆիայի ոստիկանություն:
Որոշման դեմ գանգատաբերը չի բողոքել: Նույն տարվա սեպտեմբերի 1-ին դիմումատուները հանդես գալով որպես ՊԻՐԻՆԻ անդամ, Սոֆիայի քաղաքապետին տեղեկացնում են, որ Ազգային թատրոնի դիմաց որոշակի ժամանակահատվածում իրենք հանրահավաք են անելու, մեկ այլ հանրահավաք՝ նվիրված մակեդոնացիների դեմ իրականացված «Ցեղասպանության հիշատակի» օրվան: Ակնկալվում էր հարյուր քսան անձի մասնակցություն: Դիմողները հավատացրել էին քաղաքապետին, որ միջոցառումը խաղաղ է, անկարգություններ տեղի չեն ունենա: Այսինքն, կազմակերպիչները երաշխիք էին տվել իրենց հավաքի անվտանգության, կազմակերպվածության մասին: Սակայն Սոֆիայի քաղաքապետը հանրահավաքն արգելելու մասին որոշում էր կայացրել՝ ցույցերի, երթերի մասին օրենքին հղում անելով, մերժելով:

Դիմումատուն այս որոշումն արդեն բողոքարկել էր Սոֆիայի շրջանային դատարան եւ պնդել, որ հրամանը հիմնավորված չի եղել, իրավաչափ չի եղել, հիմքերը բացակայում էին:
Եթե տեղական իշխանություններին թույլատրվեր առանց հիմնավորման հանրային միջոցառումները, ապա հավաքների ազատության եւ իրավունքի իրավական երաշխիքները ի դերեւ կդառնային:

Բողոքը հասնում է Սոֆիայի շրջանային դատարան, որը դռնփակ նիստով որոշում է կայացնում, արձանագրելով, որ այն իրավասու չէ քննության առնել:
Նշվել էր, որ քաղաքապետի հրամանն առաջին հերթին պետք է բողոքարկվի ժողովրդական խորհրդի գործադիր կոմիտե, համապատասխան անձը դատարան կարող է դիմել միայն բողոքը չբավարարվելու դեպքում, հետեւաբար, ըստ դատարանի, կասեցվել էր գործի վարույթը եւ գործն ուղարկվել ժողովրդական խորհրդի գործադիր կոմիտե: Ի դեպ, իր որոշման մասին դատարանը չէր տեղեկացրել դիմողին:
Քաղաքապետի՝ սեպտեմբերի արգելքը այդպես էլ չեղյալ չէր համարվել եւ դիմողները՝ ՊԻՐԻՆԻ անդամները, իրենց կազմակերպության համակիրներին տեղեկացրել էին, որ հանրահավաքը տեղի չի ունենա:

Սոֆիայի դատարանի բողոքը հասավ քաղաքային դատարան, ապա Գերագույն վճռաբեկ դատարան:

Սոֆիայի քաղաքային դատարանն արձանագրել էր իր մերժման որոշման մեջ.
«Վարչական գործողությունների եւ դատական ստուգումը հնարավոր էր միայն, եթե վարչական պաշտպանության միջոցառումները սպառվել են, կամ եթե սպառվել են այդ միջոցներին դիմելու սահմանված ժամկետները»:

Տվյալ գործով իշխանությունները պատասխանել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, թե որեւէ վարչական բողոք չէր ներկայացվել, մինչդեռ, Սոֆիայի շրջանային դատարան բողոքը ներկայացվել էր նախքան ցույցերի, երթերի մասին օրենքի ընդունումը: Հետեւաբար, քննության չէր կարող առնվել բողոքը, քսանչորս ժամվա ընթացքում բողոքին ընթացք չտալու դեպքում ծրագրված միջոցառումը կարող էր տեղի ունենալ:
Մեկ այլ դիրքորոշմամբ, քաղաքային իշխանությունը իրավունք ունի որոշումներ կայացնելու տեղական համայնքի համար կարեւորագույն հարցերով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատաբերներին փոխհատուցել է երկու հազարական եվրո գումար՝ ոչ որպես նյութական իրավունքի խախտում, այլ բարոյական վնասի հատուցում:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930