Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանը խախտած զինվորականի են ձերբակալել. Interfax

Ապրիլ 27,2015 13:22

Ռուս սահմանապահները հայ-իրական սահմանին ձերբակալել են իրանցի մի զինծառայողի, որն Արաքս գետի հատվածում փորձում էր անօրինական անցնել սահմանը։ Այս մասին հաղորդել է ռուսական «Interfax» գործակալությունը։

Զինծառայողն իր գործողությունների պատճառ է նշել համածառայակիցների հետ տարաձայնությունները, որոնք ծագել են կրոնական հողի վրա։ Նա նաեւ ասել է, որ ինքը քրիստոնյա է։

«Interfax»-ը նաև հաղորդել է, որ սահմանախախտին փոխանցել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը, որտեղ էլ կպարզվեն սահմանը խախտելու փորձի վերաբերյալ բոլոր մանրամասները։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930