Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ մտահոգ է Սեֆիլյանի համար

Ապրիլ 27,2015 12:47

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ քառօրյան եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ամփոփելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Նա ասաց, որ «Միասնական լինելու պարագայում կարող ենք ավելի մեծ ձեռքբերումների հասնել եւ ավելի մեծ ակնկալիքներ ունենալ»: Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ քաղաքական բարձր գիտակցության համար:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայնեց, որ Ցեղասպանության ճանաչման միջոցառումները շատ լավն էին: Բայց նա բարձրացրեց Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա 4 ընկերների ձերբակալման հարցը. «Անկախ նրանից, թե նրանց պահվածքը մեզ համար ինչքանով էր ընդունելի, Սահմանադրական նրանց իրավունքները ոչ ոք չեղյալ չի համարել»:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ոչ միայն Լեւոն Զուրաբյանը, այլեւ բոլորն են շատ մտահոգ եւ մանրամասներ են փորձում իմանալ:

Ավելի ուշ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ անընդունելի է քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալել եւ նման բիծ ՀՀ վարկի վրա չպետք է լինի. «Մենք պետք է ինչքան հնարավոր է շուտ նպաստենք նրանց անհապաղ ազատ արձակմանը բանտերից»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ իրավական հարթության մեջ հարցերի պատասխանը ստանալուց հետո միայն կարող են այդ հարցերի պատասխանը տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930