Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բավականին բարձր մակարդակով են կազմակերպել:
Այսօր «Հայելի» ակումբում Լարիսա Ալավերդյանը պատմեց, որ իրեն հիացրել է նաեւ քաղաքացիների զսպվածությունն ու կազմակերպվածությունը:
Թուրքիան կճանաչի՞ ու կդապարտի հայոց ցեղասպանությունը հարցին, տիկին Ալավերդյանը բացասական պատասխան ունի. «Համոզված եմ՝ դա չի լինելու մոտակա 10- 20 տարին մինիմում եմ ասում, աշխարհաքաղաքական իրավիճակը չի խոսում այն մասին, որ Թուրքիան պարտավորված է զգում, նախ և առաջ, բարոյական իմաստով ընդունել այն,ինչ տեղի է ունեցել»:
Նրա համար սպասելի էր Գերմանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, որովհետեւ ըստ նրա Գերմանիան է ցույց տվել քաղաքակիրթ վերաբերմունքը հոլոքոստի զոհերի նկատմամբ. «Մի կողմից որպես հանցագործություն,մյուս կողմից որպես մարդկության ողբերգության… Գերմանիան մեղք ունի այդ ամեն ինչի մեջ՝ լինելով Թուրքիայի դաշնակիցը, բայց Գերմանիայի կողմից շատ բարձր եմ գնահատում»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպես կգնահատեք ՀՀ նախագահի հայտարարությունը, թե մենք Թուրքիայից պահանջ չունենք՝ պատասխանեց. «Հնարավոր է նախագահը չունի, բայց ես ունեմ…եթե ծանոթանաք որոշ նյութերի հետ Ադրբեջանի վերաբերյալ, աշխարհի մոտ 134 գործիչ բաց նամակում գրել էր, որ մեզ անհանգստացնում է ոչ միայն վայրագությունը, որ տեղի է ունենում Ադրբեջանում, այլեւ նոր ձեւը ցեղասպանության, այն է ՝ շրջափակում, որով ուզում են ծնկի բերել մի երկիր ու ժողովուրդ… Ապաշրջափակումը պետք է նշանակի, որ Թուրքիան սկսել է ցեղասպանությունը դադարեցնելու գործընթաց, նույնը վերաբերում է Ադրբեջանին: Միջազգային կոնվենցիաներով այսօր էլ Թուրքիայից պահանջվում է ելքը դեպի ծով, եթե դա տեղի չի ունենում, նշանակում է ոչ թե ցեղասպանությունը, որը եղել է ու չի ճանաչվում, այլ շարունակվում է նախանցած դարից սկսած քաղաքականությունը… ես համարում եմ, որ իրենց դրանով շարունակում են ցեղասպանությունը »:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը պահանջում է նաեւ եկեղեցական կալվածքները վերադարձնելու որոշումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ